Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Oգոստոսի 12-17-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում և Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

​​Երևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 13-16-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն