Նիկոլ Փաշինյան դու գնալու ես․ քեզ քիչ է մնացել․ Սերգո Մուրադյան

Արթուր Ալեքսանյանն ընդգրկված չէ աշխարհի առաջնության համար Հայաստանի հավաքականի նախնական կազմում

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցող հավաքականների նախնական կազմերը: Հայաստանի հավաքականի կազմում բացակայում է Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը: Հայաստանի ընտրանին ունի հետևյալ կազմը` Մանվել Խաչատրյան (55 կգ), Հրաչյա Պողոսյան (60 կգ), Կարեն Ասլանյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Գոռ Խաչատրյան […]
Բաքուն կստեղծի աշխատանքային խմբեր և կզարգացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ բոլոր ոլորտներում. Ադրբեջանի դեսպան

Ադրբեջանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովում Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնություններից հետո, Axios պորտալին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը նախատեսում է ստեղծել աշխատանքային խմբեր և զարգացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, էներգետիկա, պաշտպանություն, քաղաքականություն, կրթություն, տեխնոլոգիաներ […]
Մանե Թանդիլյանը նամակ է ուղարկել Թրամփին՝ Բաքվում պահվող հայերի ազատման մասով իր նախաձեռնողականությունը շարունակելու խնդրանքով

Նամակ եմ ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բաքվի բանտերում պահվող գերիների ազատման մասով իր նախաձեռնողականությունը շարունակելու և մեր հայրենակիցների ազատմանը հասնելու խնդրանքով։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը: «Մեզանից յուրաքանչյուրը կարող է նմանատիպ նամակ ուղարկել՝ ցույց տալով հայ ժողովրդի պատասխանատվությունը մեր հայրենակիցների նկատմամբ»,- գրել է նա:
Օգոստոսի 22-ից Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Պարոնյան փողոց — Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով: Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն: Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան […]
Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Պատգամավորը համապատասխան դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին, Tert.am-ին հայտնեց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը:
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները քնննարկել են գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է […]
Ադրբեջանը փորձում է ամեն ինչ իր ճանապարհին վերացնել, ոչնչացնել, յուրացնել, խեղաթյուրելով մեր պատմությունը. Անահիտ Հակոբյան

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանին: Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով ձերբակալվել է 2 անձ, այդ թվում՝ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը։
Այս իշխամության համար Արցախի հարցը վզի փաթաթան է, ինչպես Ալիևն է ասում, էդպես են գործում. Ռուզաննա Ստեփանյան

Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը բացահայտվել է

Օգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Պարզվել է, որ գիշերվա ժամը […]
Ձեր գիտահեն կանաչապատման արդյունքն է. երևանյան արևից այրված, ջրազրկված, դժբախտ և դժգույն բույսեր. ավագանու անդամ

Քայլում եմ Երևանով ու նայում «աննախսդեպ նորատունկ ծառերին», որ դահիճաբար հնձած թեղիներին փոխարինեցին… Երևանյան արևից այրված, ջրազրկված, խեղճացած դժբախտ և դժգույն բույսեր: Այս մասին գրել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը: «Ձեր գիտահեն կանաչապատման արդյունքն է՝ կլիմային չհարմարվող և Երևանի փողիցների կանաչապատման համար ոչ նպատակային ձիակասկեր և կատալպաներ… Փոխեք ձեր խորհրդատուներին, նրանք նույնիսկ չգիտեն, իրենց […]
Ադրբեջանը միտումնավոր ոչնչացնում է Արցախի մշակույթը, մի մասը՝ անվանելով ալբանական. Հակոբյան

Մեր անվտանգային խնդիրը ապամոնտաժվում է, Բաքուն մեզ կտրում է մեր հարևաններից. Դավիթ Կարապետյան

Մեզ բազմիցս ասել են՝ թուրքերը լավն են, բայց հետո տեղի է ունեցել ցեղասպանություն. Արսեն Վարդանյան

Ուղիղ. Ադրբեջանը շարունակում է զավթողական քաղաքականությունը

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի […]
Ինչո՞ւ եք կռվում, տղերք, չեմ պատրաստվում ձեզ հետ առևտուր անել, եթե կռվելու եք. Թրամփը պատմել է Փաշինյանի և Ալիևի հետ շփման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում խոսել է իր խաղաղարար ջանքերի մասին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքված հռչակագրին: Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահը չի կարողացել ճիշտ արտասանել «Ադրբեջան» բառը՝ ասելով «Աբրբաժան», իսկ Հայաստանն անվանել է «Ալբանիա»: «Գիտե՞ք՝ որքան շատ զարմանալի բաներ։ են տեղի ունեցել: Աբրբաժանի մեծ հակամարտությունն Ալբանիայի հետ տևել […]
Քննարկվել է հուշարձանների նորոգման 3 նախագիծ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Խորհուրդը քննարկել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 3 նախագիծ: Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 36 հասցեում գտնվող շենքի մանսարդային հարկի կառուցման էսքիզային նախագծին տրվել է համաձայնություն՝ լրամշակված նախագծում փորձագետների կողմից կատարված առաջարկությունների ներառման պայմանով: ՀՀ Լոռու մարզի […]
Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ

ՆԳՆ-ից, տեղեկացնում են, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգևատրված անձինք պարտավոր են 2023 թ. հունիսի 1-ից երկու տարվա ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր, զենքի հետ […]
ԲԸՏՄ կասեցումների արդյունքում խնայվել է տարեկան կտրվածքով 4,367,736 խմ քաղցրահամ ջուր

ԲԸՏՄ-ն ներկայացրել է ջրային ռեսուրսների օգտագործման եվ պահպանության ոլորտի վերահսկողության արդյունքները 2025թ. 1-ին կիսամյակի համար. Արձանագրվել է՝ 54 իրավախախտման դեպք, որից Ձկնաբուծություն — 4 Ջրօգտագործող ընկերություններ, էլեկտրաէներգիայի արտադրություն — 14 ՏԻՄ գործունեություն և սպասարկում — 5 Արտադրություն — 17 Հանքարդյունաբերություն — 7 Այլ — 7 Կիրառվել է ՝ 36 վարչական տույժ 30,150,000դր․ տուգանք Հաշվարկվել է՝ 253,574,874դր․ շրջակա միջավայրին […]
Հակակոռուպցիոն դատարանը կքննի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Մայրապետյանի հայցը

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության (հիմնադիրներ՝ Սամվել Մայրապետյան և վերջինիս կին՝ Գոհար Քյալյան)՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ՝ հայցադիմումի […]
Գազամատակարարման պլանային դադարեցում Աջափնյակ վարչական շրջանի Աղաբաբյան փողոցում` օգոստոսի 22-ին

Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 22-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աղաբաբյան փողոցի մի հատվածի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» […]
Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա են եղել ճաքճքված և վնասված հատվածներ։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի […]
Իսրայելը Գազա քաղաքի գրավումից առաջ զորակոչելու է 60,000 պահեստազորային

Անվտանգության աղբյուրների տվյալներով՝ մոտ 60,000 իսրայելցի պահեստազորայիններ պետք է ստանային զորակոչի հրամաններ, որոնք զինվորականները կհրապարակեն չորեքշաբթիից սկսած. պատճառը Գազա քաղաքի գրավման գործողությունն է, որն արդեն հաստատել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Պահեստազորայիններին ծառայության ներկայանալու համար առնվազն երկու շաբաթ կունենան, գրում է Times of Israel-ը։ Նրան կմիանան տասնյակ հազարավոր պահեստազորայիններին, որոնք ներկայումս ծառայում են պահեստազորում։ […]
Երևանում բախվել են բեռնատարը, «ՎԱԶ 2107»-ը, «Լադա»-ն և «Mercedes»-ը

Երեկ՝ օգոստոսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 18։30-ի սահմաններում Ռոստովյան փողոցում՝ թիվ 7/3 հասցեի դիմաց, բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատարը, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Լադա» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
ՀՀ մարզերից մեկում երեխային համբուրելը դարձել է տղամարդու մահվան պատճառ. կասկածյալները երեխայի հայրը, մայրը, տատն ու պապն են

Օգոստոսի 16-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել մարզի բժշկական կենտրոններից մեկին և հայտնել են, որ «անգիտակից վիճակ, քթի շրջանի վերք» ախտրոոշմամբ ժամը 17:55-ի սահմաններում շտապօգնության բժիշկների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել […]