Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը բացահայտվել է

Օգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ:
Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն «Մերսեդես» ավտոմեքենայով երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել տուժածին, դանակահարել և հափշտակել պայուսակը, որի մեջ եղել են անձնական իրեր և 25 հազար դրամ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ավազակության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները համագործակցված աշխատանքի արդյունքում ստացել են հավաստի տեղեկություն, որ ավազակությունը կատարել են Նոր Նորքի բնակիչներ՝ 22 և 21 տարեկան երիտասարդներ:

Օգոստոսի 18-ին երկուսն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել նախաքննական մարմին։

Գողոնը հայտնաբերվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն