Արթուր Ալեքսանյանն ընդգրկված չէ աշխարհի առաջնության համար Հայաստանի հավաքականի նախնական կազմում

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցող հավաքականների նախնական կազմերը:

Հայաստանի հավաքականի կազմում բացակայում է Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը:

Հայաստանի ընտրանին ունի հետևյալ կազմը` Մանվել Խաչատրյան (55 կգ), Հրաչյա Պողոսյան (60 կգ), Կարեն Ասլանյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Գոռ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ), Հայկ Խլոյան (97 կգ), Ռազմիկ Քուրդյան (130 կգ)։

Ըմբշամարտի աշխարհի 2025 թվականի առաջնությունը կկայանա սեպտեմբերի 13-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն