Ինչո՞վ է զբաղված Ժաննա Անդրեասյանը, դպրոցներում քաոս է. Անահիտ Հակոբյան

Ինչու՞ է բերման ենթարկվել գյումրեցի ընդդիմադիրը․ Արագած լեռան վրա ծածանված Արցախի դրոշի հետքերով

Իբրև Խաղաղության փաստաթուղթը Փաշինյանի 2026-ի վերընտրվելու հնարավորությունն է․ Նժդեհ Իսկանդարյան

ՔՊ-ն ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում որոշում է կայացրել առաջադրել Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են սեպտեմբերի 8-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգային հարցերը: Խմբակցությունը ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում որոշում է կայացրել առաջադրել Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը, իսկ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում` Դավիթ Դանիելյանի թեկնածությունը:
Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության ամուր հիմք չեն, այլ ավելի շուտ ստեղծված իրավիճակի ֆորմալիզացում, որը միանշանակ լեգիտիմացնում է հայկական կորուստները. Օսկանյան

Օգոստոսի 8-ի ստորագրված և նախաստորագրված պայմանագրերը ողջունող և աջակցող հայ քաղաքական գործիչները, փորձագետներն ու վերլուծաբանները պնդում են, որ, չնայած դրանց թերություններին, այդ համաձայնագրերը Հայաստանին հնարավորություն են տալիս դուրս գալու մեկուսացումից ու փակելու հակամարտության էջը։ Սակայն ուշագրավ է, որ նրանք բոլորը՝ առանց բացառության, ապավինում են «չնայած թերություններին» ապահովագրական արտահայտությանը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան […]
Ճապոնիայի կենտրոնական մասում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի կենտրոնական մասում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրի Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Տոտիգի պրեֆեկտուրայում, իսկ օջախը՝ 40 կմ խորության վրա։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել, և ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ Ցնցումները զգացվել են կենտրոնական Ճապոնիայի բոլոր պրեֆեկտուրաներում, այդ թվում՝ մայրաքաղաքային շրջանում։
Երևանում բախվել են «BMW»-ն և «Chevrolet»-ը

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արևիկ Ա.-ի վարած «Chevrolet» և 29-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդները ենթարկվել են սթափության […]
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ալեքսեյ Երխովը ազատվել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ ՌԴ նախագահի մեկ այլ որոշմամբ՝ պաշտոնից ազատվել է նաև Ուզբեկստանում Ռուսաստանի դեսպան Օլեգ Մալգինովը։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Ալեքսեյ Երխովը։ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը հիշյալ դատարանում քննվող քաղաքացիական գործով պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հայցվորների օգտին բարենպաստ վճիռ կայացնելու, այն է՝ նույն մարզի բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական […]
Դուրս կբերվի Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17։30-ին, Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Կաթողիկոսի, տեղի կունենա Կիրակնամտի ժամերգություն։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Ժամերգության ընթացքում Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս կբերվի Հայոց Եկեղեցու կողմից տիեզերաժողովին մասնակցած Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը։
ՀՖՖ-ի ամրագրած տոմսերը բազմապատիկ թանկ գնով վաճառվել են սև շուկայում. Hetq.am

Վաղը՝ սեպտեմբերի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Այս օրերին քննարկման հիմնական թեման, սակայն, ոչ թե այն է, թե ով կհաղթի դիմակայությունում, այլ այն, թե ով և ինչպես կկարողանա հանդիպման տոմս ձեռք բերել։ Այս ամսին գրում է «Հետք»-ը: Տոմսերի վաճառքի մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազդարարեց […]
Երևանում տրանսպորտային ավտոբուսն ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել «Peugeot»-ին, ապա կոտրել բազալտե եզրաքարերին ու բախվել «Chevrolet»-ին ու «Nissan»-ին

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:50-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում՝ դիսպետչերական կետում կայանված թիվ 2 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել «Peugeot» մակնիշի ավտոմեքենային, մոտ 100 մետր նորից առաջ է ընթացել, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել մի քանիսը և […]
Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումը մեզ համար շատ դժվար կլինի, բայց մենք էլ ունենք տարբերակներ պայքարելու համար. Եղիշե Մելիքյան

Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումը մեզ համար շատ դժվար կլինի: Այս մասին լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: «Պորտուգալիայի հավաքականը լավագույն թիմերից մեկն է Եվրոպայում, և այս թիմի հետ արդյունքի հասնելը շատ դժվար է։ Բայց դե մենք էլ ունենք տարբերակներ պայքարելու համար, ու կփորձենք չեզոքացնել մրցակցի ուժեղ կողմերը։ […]
Մոսկվայի կողմից 13 ՌԴ քաղաքացիների ազատ արձակումը որպես պայման ներկայացնելը սխալ է. Հաջիզադե

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունը, որում ընթացիկ տարվա հուլիսին Ադրբեջանում Ռուսաստանի 13 քաղաքացիների ձերբակալությունը ներկայացվել է որպես ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառ, իսկ նրանց ազատ արձակումը՝ որպես հարաբերությունների բարելավման պայման, սխալ է: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն: «Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությունը պայմանավորված է հենց AZAL-ի ինքնաթիռի կործանմամբ և ռուս պաշտոնյաների հետագա […]
Պորտուգալիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականը պետք է բնավորություն ցույց տա. Սպերցյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտարարել է, որ Պորտուգալիայի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղից առաջ Հայաստանի հավաքականում մթնոլորտը հրաշալի է։ «Հավաքականում հրաշալի մթնոլորտ է: Այս 5 օրերի ընթացքում փորձել ենք հասկանալ մեր նոր մարզչի փիլիսոփայությունը: Ամեն ինչ անելու եմ, որ օգնեմ հավաքականին՝ հնարավորինս լավ արդյունք գրանցելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային […]
Քաղաքացիների մեծ մասը բացասական է գնահատում Սյունիքով ճանապարհի տրամադրումը. հարցում

«Գելափի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արման Նավասարդյանը ներկայացրել է վերջին հարցման արդյունքները։ Հարցին՝ «Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքով ճանապարհի տրամադրելը», քաղաքացիների 4%-ը պատասխանել է՝ «լիովին դրական», 18․1%-ը՝ «ավելի շուտ դրական», 11․3%-ը՝ «ավելի շուտ բացասական», իսկ 47․6%-ը՝ «ընդհանրապես բացասական», 5․6%-ը դժվարացել է պատասխանել։ «Տեսնում ենք, որ շուրջ 60%-ը բացասական է արձագանքել Սյունիքի տարածքով ճանապարհի տրամադրելու հանգամանքին»,– նշեց Նավասարդյանը։ […]
Մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի հանդեպ, և սա մեծ փորձություն է մեզ համար. Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի Պորտուգալիայի ընտրանու հետ։ Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պորտուգալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կիսվել է իր սպասումներով։ «Նախ և առաջ ցավակցում եմ «Գլորիա» վերելակի ողբերգության զոհերի ընտանիքներին և ընկերներին: Մեր թիմը չեմպիոն է, […]
Շուտով կհայտարարենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը պահանջելու բողոքի ակցիայի մասին, զուգահեռ տանելով նաև ԿԳՄՍ նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը. Հայկ Դեմոյան

Շուտով կհայտարարենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը պահանջելու բողոքի ակցիայի մասին, զուգահեռ տանելով նաև ԿԳՄՍ նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Այս մասին գրել է պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը: «Ժաննայի հովհարն ու ազգային ինքնության հովհարային անջատումները Շատերն են անդրադառնում «թավշյա կրկեսի» արդյունքում իշխանությունն ուզուրպացրած ու Հայաստանի նկատմամբ նեոգաղութային քաղաքականության գործիքների վերածված իշխանավորների […]
Ռազմական բյուջեի շեշտակի ավելացում այլևս անհրաժեշտ չէ, քանի որ Ադրբեաջնն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բանակի բյուջեի հետագա ավելացման հնարավորությանը։ Նրա խոսքով՝ 2017 թվականին Հայաստանի ռազմական բյուջեն կազմել է 400 մլն, մինչդեռ 2025-ին այն հասնելու է 1 միլիարդ 700 մլնը։ «Այդ ծախսերը հիմնականում ենթադրում են ռազմական ձեռքբերումներ։ Դրանք տեղի են ունենում ըստ պլանի։ 2026 թվականին ձեռքբերման անհրաժեշտությունը նվազում […]
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը պաշտպանում է 2026 թ․ NDAA-ի հայանպաստ փոփոխությունները

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող 2026 թ․ «Ազգային պաշտպանական իրավասությունների ակտի» մի շարք հայանպաստ օրենսդրական նախաձեռնությունների աջակցությամբ ։ Այս մասին հայտնում են Հայ դատի կենտրոնական գրասենյակից: Դրանք հետապնդում են. Հայաստանի անվտանգության ուժեղացում, Ադրբեջանի զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից, Հայ գերիների ազատ արձակում, Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձ, Հայկական մշակութային և կրոնական […]
Իլոն Մասկը չի մասնակցել Թրամփի հետ հանդիպմանը՝ չնայած հրավերին

Իլոն Մասկը չի մասնակցել Թրամփի հետ հանդիպմանը՝ չնայած հրավերին: «Ես հրավիրված էի, բայց, ցավոք, չկարողացա գալ: Իմ ներկայացուցիչը կլինի այնտեղ», -նշել է նա: Նշենք, որ Թրամփը Սպիտակ տանն ընթրիք է կազմակերպել տեխնոլոգիական առաջատար ընկերությունների գործադիր տնօրենների, այդ թվում՝ Մարկ Ցուկերբերգի, Թիմ Քուքի, Բիլ Գեյթսի և Սեմ Ալթմանի համար:
ԼՂ-ից տեղահանված 16․000-ից ավելի անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. փոխնախարար

Սեպտեմբերի 2-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից ավելի քան 16,000-ը ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՆԳ փոխնախարար Արման Ղազարյանը։ Նրա խոսքով՝ այս պահին կա 11,259 անձ, որոնք ՀՀ նախագահի հրամանագրով ստացել են քաղաքացիություն, ինչպես նաև ավելի քան 5,000 անչափահաս, ովքեր ծնողների քաղաքացիություն […]
Արմավիրում «ՎԱԶ 21014»-ը կամրջից ընկել և կողաշրջվել է. տուժածներն անչափահասներ են

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:35-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Հարություն Մ.-ն իր վարած «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայով Լեռնագոգ գյուղի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 4 մետր բարձրությունից կամրջից ընկել և կողաշրջվել է։ Վթարի հետևանքով Հարություն Մ.-ն և […]
Բայդենը ծանր վիրահատության է ենթարկվել

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը վերջերս վիրահատության է ենթարկվել՝ մաշկից քաղցկեղի բջիջները հեռացնելու համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով նրա մամուլի քարտուղարին։ Բայդենի գրասենյակը հայտնել է, որ վիրահատությունից հետո նրա վերականգնումը լավ է ընթանում: Չի նշվում, թե երբ է նախկին նախագահը ենթարկվել այդ վիրահատությանը։ Բայդենը նմանատիպ վիրահատության է ենթարկվել իր նախագահության տարիներին՝ 2023 թվականի […]
Հայաստանը ներկայացնող շախմատիստները մասնակցում են ՖԻԴԵ-ի «Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարին

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մասնակցում են ՖԻԴԵ-ի «Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջին տուրում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը: Պարտություն կրեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ու բաղկացած է 11 տուրից: Այն կեզրափակվի սեպտեմբերի […]
Վանաձորում «Mitsubishi»-ն վրшերթի է ենթարկել 64-ամյա հետիոտնի

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։30-ի սահմաններում Սոխումի փողոցի 140 հասցեի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Սուրեն Կ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթi է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Աշոտ Ղ․-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների […]