Երևանում տրանսպորտային ավտոբուսն ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել «Peugeot»-ին, ապա կոտրել բազալտե եզրաքարերին ու բախվել «Chevrolet»-ին ու «Nissan»-ին

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:50-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում՝ դիսպետչերական կետում կայանված թիվ 2 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել «Peugeot» մակնիշի ավտոմեքենային, մոտ 100 մետր նորից առաջ է ընթացել, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել մի քանիսը և բախվել «Chevrolet» և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաներին, անցել կանաչ գազոնի վրայով՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն