Հայաստանը ներկայացնող շախմատիստները մասնակցում են ՖԻԴԵ-ի «Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարին

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մասնակցում են  ՖԻԴԵ-ի «Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջին տուրում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը: Պարտություն կրեց Ռոբերտ Հովհաննիսյանը:

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ու բաղկացած է 11 տուրից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 15-ին: Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն