Արարատ լեռան պատկերը հանում են, իսկ ԱԳ նախարարի անունը ի՞նչ են դնելու․ Արսեն Վարդանյան

«Թրամփի ուղի» նախագիծը դրական է ընկալվում շուկայի կողմից. ԿԲ նախագահ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 16-ին ասուլիսում անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծի իրագործման համար Հայաստանին առաջին տրանշով 140 մլն դոլար հատկացնելու ԱՄՆ-ի որոշմանը՝ նշեց, որ այդ չափի գումարը չի կարող էական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա: «Ազդեցության չափով բավականին փոքր գումար եք նշում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձագանքեց նա լրագրողի հարցին՝ շեշտելով, որ 140 միլիոնը Հայաստանի ներկայիս […]
«Սևան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով ներնետված թմրամիջոցների և այլ արգելված իրերի փոխանցումը

2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ընթացքում նկատել են անօդաչու թռչող սարք, որով հիմնարկի տարածք ներնետվել է ինչ-որ առարկա։ Անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ մետաղական կախիչով։ Տարայում առկա են եղել 2 բջջային հեռախոս, լիցքավորման լար, գործարանային արտադրության խաղաքարտեր, ինչպես նաև թմրամիջոցների նմանվող, […]
Երևան-Գյումրի ճանապարհին խողովակները տապալվել ու փակել են ճանապարհը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ Արուճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս չպարզված հանգամանքներում երկաթե խողովակները վերևից պոկվել և տապալվել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ճանապարհը ամբողջությամբ փակվել է: Այս պահին երթևեկությունը ժամանաաորապես դադարեցված է և ճանապարհը սպասարկող […]
Եվրահանձնաժողովը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ և դադարեցնել առանց վիզայի ռեժիմը

Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, ինչպես նաև այդ երկրի հետ առանց վիզայի ռեժիմի չեղարկման հնարավորությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպպերը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մեր անցկացրած քննարկումների ընթացքում քննարկվել են նաև այլ տարբերակներ՝ պատժամիջոցներից մինչև առանց վիզայի ռեժիմի կասեցում և այլ միջոցառումներ։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշվել է, […]
Եթե Փաշինյանը հեռացվի իշխանությունից, ապա մենք չենք կարող հասնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը. ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանի խորհրդարանի անդամ Գուդրաթ Հասանգուլիևը ադրբեջանական haqqin.az-ին տված հարցազրույցում արձագանքել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի՝ 2025 թվականի սեպտեմբերին երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին հայտարարությանը։ Հասանգուլիևը հաստատել է, որ Ադրբեջանը կարող է համաձայնվել նման որոշում կայացնել որոշակի պայմաններում։ Նրա խոսքով, եթե վերջնական խաղաղության պայմանագրում Հայաստանը պարտավորվի ապագայում փոփոխություններ կատարել իր Սահմանադրության մեջ (նկատի […]
Ջալալ Հարությունյանի կողմից կրկին վճռաբեկ բողոք է ներկայացվել

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ։ Այս մսաին գրում է Pastinfo-ն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի […]
Վեհափառը Հռոմի պապին է ներկայացրել արցախահայության հիմնախնդիրները և ռազմագերիների վերադարձի հարցը

Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության և Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխի ուղեկցությամբ Վատիկանից մեկնեց Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատ, ուր հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ։ Եղբայրական ողջագուրումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետերն ունեցան առանձնազրույց։ Ամենայն […]
3 տարի ժամկետով ազատազրկում՝ կրտսեր սերժանտի նկատմամբ․ կայացվել է Ազատ գյուղում գտնվող՝ ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռը

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման: Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն, ով 2023 թվականի հունվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել վաշտի վերակարգում և որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող […]
Հայաստանում մսի և մակարոնեղենի գներն աճել են, ձվինն ու կարտոֆիլինը՝ նվազել

Հայաստանում սպառողական շուկայում գներն օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, աճել են 3.6 տոկոսով, իսկ այս տարվա նախորդ ամսվա՝ հուլիսի նկատմամբ՝ 0.2 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ավելացել են 4.9 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբ մնացել են […]
Հայաստանը հաստատել է իր մասնակցությունն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին. գլխավոր քարուղարի տեղակալ

Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, սակայն մասնակցության ձևաչափի հարցը դեռևս մշակվում է, հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն: «Հայաստանը նույնպես հաստատել է իր մասնակցությունը։ Այս հարցը ներկայումս մշակվում է։ Սա այն հարցն է, որի վերաբերյալ հայկական կողմը պետք է որոշում կայացնի՝ իր […]
Առաջարկվող 3 տրանսպորտային ուղիներից ո՞րը կիրականացվի՝ հայկականը, իրանականը, թե՞ թուրք-ադրբեջանականը՝ վերջնական խոսքը այս պահին մնում է ԱՄՆ-ին. Արտակ Զաքարյան

Թուրքիան և Ադրբեջանը Սյունիքով անցնող ճանապարհը դիտարկում են որպես անխոչընդոտ տրանսպորտային կապ ստեղծելու կարևորագույն տարր ոչ միայն իրենց, այլև Ասիայի և Եվրոպայի միջև։ Այս մասին գրել է ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «44-օրյա պատերազմից ի վեր, Բաքուն համառորեն պահանջում է, որ Հայաստանը Սյունիքում ստեղծի, ըստ իրենց՝ «Զանգեզուրի միջանցքը», ձգտելով իր լոգիստիկ հնարավորություններն ինտեգրել […]
32-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում․ Ապարանի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 12-ին Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հնաբերդ գյուղի 32-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և օգտագործում այդ բույսից պատրաստած թմրամիջոց: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 32-ամյա երիտասարդի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 42 բույս: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են […]
Ես հանձնվողներից չեմ, իմ ճանապարհը տանում է դեպի ոսկի․ Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ կիսվել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած աշխարհի առաջնությունում նվաճած իր չորրորդ բրոնզե մեդալի մասին: «Օրերը անցան՝ լեցուն, դժվար գիշերներով, քրտինքով ու ցավով։ Բայց այդ ամենը ճանապարհի մասն է․ այսօր այդ օրերը մնացին ետևում։ Չորրորդ անգամ նվաճեցի բրոնզը, բայց գիտեմ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Ես […]
Թե ինչու մասնակիցների շարքում հայկական մշակույթի ներկայացուցիչ չկա, մեզ չպետք է ուղղվի. Լավրովը՝ «Ինտերտեսիլ»-ում հայ ներկայացուցչի բացակայության մասին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ չգիտի «Ինտերտեսիլ»-ի մասնակիցների շարքում հայկական մշակույթի ներկայացուցչի բացակայության պատճառը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մեր հայ ընկերները շատ լավ գիտեին, որ մրցույթն անցկացվում է, և հարցը, թե ինչու մասնակիցների շարքում հայկական մշակույթի ներկայացուցիչ չկա, մեզ չպետք է ուղղվի: Մենք ուրախ կլինենք տեսնել բոլորին, այդ […]
Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը

Կառավարությունը e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը: Հակիրճ բնութագրության մեջ նշվում է. «Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ։ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը […]
«Զանգեզուրի միջանցքը» 95 տոկոսով պատրաստ է. ադրբեջանական ԶԼՄ

Հորադիզ- Մեխակավան (Ջաբրայիլ)- Կովսական (Զանգիլան)-Աղբենդ («Զանգեզուրի միջանցք») ճանապարհի շինարարությունն ավարտված է 95%-ով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ԱՊԱ-իպնդմամբ՝ 149 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհի 123 կիլոմետրն արդեն իսկ կառուցված է։ Նշվում է, որ «Զանգեզուրի միջանցքը» իրականացվում է ժամանակակից չափանիշներին և բարձր որակի պահանջներին համապատասխան։
«Պատմականից» մինչև անհետացող Հայաստան. ռազմավարական մտածողությունը մերժելու գինը. Արա Այվազյան

Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը. Համաշխարհային համակարգը վերապրում է խոր փոփոխությունների և փոխակերպումների փուլ։ Ո՛չ Վեստֆալյան ինքնիշխանությունների համակարգը, ո՛չ 19-րդ դարի ուժերի հավասարակշռությունը, ո՛չ Սառը պատերազմի գաղափարախոսությունը, ո՛չ էլ կոլեկտիվ անվտանգության լիբերալ կարգն այլևս չեն բնորոշում ներկայիս իրականությունը։ Այսօր ուրվագծվում է նոր, մասնատված աշխարհակարգ, որտեղ անվերահսկելի ուժն ու շահը […]
Լրագրողին բռնnւթյան ենթարկելու գործով ձերբակալված կա. ՆԳՆ

Արդեն հայտնել ենք, որ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 12-ին քաղաքացուց ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ դիմակավորված անձի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։ «Սեպտեմբերի 15-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ ձերբակալվել է միջադեպի մասնակիցներից մեկը, որը ներկայացվել է […]
Բացահայտվել են տեսչական մարմնի պաշտոնատար անձանց և առևտրային կազմակերպությունների աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքեր. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձը 2024 թվականի հունիսին գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերության կողմից Երևան քաղաքում տարբեր անձանց համար կատարված մի շարք թերի աշխատանքների կամ ժամկետանց տեխպայմանների հետ կապված խնդիրներն անտեսելու և շահագործման վերաբերյալ համապատասխան թույլտվություններ […]
Ադրբեջանը 2026 թվականին նախատեսում է ավելացնել պաշտպանության և անվտանգության ծախսերը

2026 թվականին Ադրբեջանում պաշտպանության և անվտանգության համար պետական բյուջեից ծախսերը նախատեսված են 8 միլիարդ 714,8 միլիոն մանաթի (ավելի քան 5 միլիարդ դոլար) չափով։ Այս մասին նշված է երկրի ֆինանսների նախարարության «2026 թվականի համախմբված և պետական բյուջեների նախնական ցուցանիշների վերաբերյալ» տվյալներում, հաղորդում են լրատվամիջոցները։ Տեղեկատվության համաձայն՝ սա 3,8%-ով ավելի է, քան 2025 թվականի համար հաստատված կանխատեսումը։
«Պատիվ ունեմ»-ը վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել

«Պատիվ ունեմ» խմբակցությունը «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծ. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները՝ էականորեն շեղվելով իր իսկ ներկայացրած և խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին՝ հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։ […]
Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն. վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

Այսօր՝ սեպտմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում՝ Ազատության փողոցում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Անուշ Հ.-ի վարած «Nissan» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Մենուա Ա.-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական […]
Արմավիրում հայտնաբերվել է տուֆի ապօրինի տեղահանում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Բաղրամյան համայնքի վարչական տարածքում «Ֆարտո Շին» ՍՊԸ-ն արդյունահանման թույլտվության տարածքից դուրս իրականացրել է տուֆի լեռնային զանգվածի ապօրինի դուրսբերում։ Չափագրման արդյունքների համաձայն՝ 2757քմ մակերեսով տարածքից ապօրինի տեղահանվել […]
Եթե դու դրոշը մուրճին ես փակցնում, ինչպե՞ս կարող ես լինել երկրի ղեկավար․ Արշակ Կարապետյան

Թող դերասանների խումբ հավաքի, բեմադրություններով զբաղվի, հանդիսատեսը կորոշի՝ Փաշինյանի «Ցանկապատը» նայի, թե ոչ. Թոխատյան

Վարչապետ Փաշինյանն անգամ չհամբերեց, որ ոգևորված ու հիացած հանդիսատեսի ծափերն ավարտվեն, ընդհատեց, որ իր պատկերացրած «Իրական Հայաստանի» քարոզը սկսի. «Ներկայացումը չտվեց հարցի պատասխանը, մեր ռազմավարությունը տալիս է հարցի պատասխանը, մեր ռազմավարությունը տալիս է Թևոսի և Մինասի հարցի պատասխանը»: Այս մասին գրում է «Ազատություն»-ը: Նիկոլ Փաշինյանը կիրակի Բյուրական էր հասել «Ցանկապատ» ներկայացումը դիտելու, որ Ստեփան Զորյանի […]
Անկախության օրվա առթիվ որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի Հանրապետության և Ազատության հրապարակներում կանցկացնի ԶՈՒ զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ և պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Միջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) […]
Գազա քաղաքը կրակի մեջ է․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Գազայի հատվածին գիշերային հարվածներից հետո հայտարարել է, որ «Գազա քաղաքը կրակի մեջ է» և վերահաստատել է գործողությունների պլանները մինչև պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման պարտությունը և պատանդների ազատ արձակումը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին։ «Գազան կրակի մեջ է։ Իսրայելի պաշտպանության բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին, իսկ Իսրայելի պաշտպանության բանակի […]
Փաշինյանը հրապարակային տալիս է ոչ միայն բանակը ապամոնտաժելու իր բանաձևը, այլ ցույց է տալիս դրան հասնելու ճանապարհները․ Աբրահամյան

Փաշինյանը հրապարակային տալիս է ոչ միայն բանակը ապամոնտաժելու իր բանաձևը, այլ ցույց է տալիս դրան հասնելու ճանապարհները` բանակի հեղինակազրկումից մինչև ՊՆ-ն շարքային կառույցի վերածելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Բայց ես այլ բանի մասին եմ մտածում: Մի քանի օր առաջ, ակտիվ հասարակական դիսկուրս էր ծավալվել առ այն, թե […]
Պետության ղեկավարությունն իր «կեղծապետության» կառուցման քաղաքականությամբ կազմաքանդում ու գաղափարազուրկ է դարձնում հայոց պետությունը. հանրությունն ունի տրամաբանական առաջնորդության կարիք. ադրբեջանագետ

Վերջերս մի գրառում էի արել Փաշինյանի ստեղծած «կեղծապետության» մասին՝ հերթով նշելով, թե որքան կեղծ է նա իր բոլոր հայտարարություններում ու օրակարգերում։ Օրերս հասկացա, որ նա նաև կեղծ է իր իսկ հռչակած «իրական Հայաստանի» ջատագովության ու քարոզման մեջ։ Երբ սեպտեմբերի 13-14-ին լրանում էր «իրական» Հայաստանի՝ 29,743 քառակուսի կիլոմետրի դեմ իրագործված ադրբեջանական հարձակման տարելիցի երեք տարին, ոչ […]
Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող Ա.Կ.-ն 2025 թվականի սեպտեմբերի 10-ին հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին: Հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։