32-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում․ Ապարանի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 12-ին Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հնաբերդ գյուղի 32-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և օգտագործում այդ բույսից պատրաստած թմրամիջոց: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 32-ամյա երիտասարդի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 42 բույս:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն