Եվրահանձնաժողովը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ և դադարեցնել առանց վիզայի ռեժիմը

Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, ինչպես նաև այդ երկրի հետ առանց վիզայի ռեժիմի չեղարկման հնարավորությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպպերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեր անցկացրած քննարկումների ընթացքում քննարկվել են նաև այլ տարբերակներ՝ պատժամիջոցներից մինչև առանց վիզայի ռեժիմի կասեցում և այլ միջոցառումներ։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշվել է, մենք ամբողջությամբ իջեցրել ենք մեր քաղաքական շփումների մակարդակը, դադարեցրել ենք Վրաստանի իշխանություններին տրամադրվող ֆինանսական օգնությունը և մեծացրել ենք քաղաքացիական հասարակությանը մեր աջակցությունը», — ասաց նա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն