Միքայել Սրբազանը մեղավոր ճանաչվեց. դատարանը կարդաց վերդիկտը

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր ճանաչվեց: Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, հրապարակեց մեղադրական վերդիկտը: Միքայել Սրբազանի խափանման միջոցը թողեց անփոփոխ իր սահմանափակումներով: Հիշեցնենք, որ մեղադրանքի հիմքում մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ Միքայել Սրբազանը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն […]
Հայաստանն ու Իրանը համատեղ արտադրական ձեռնարկություններ ու գործարաններ բացելու պայմանավորվածություն ունեն. իրանցի նախարար

Երևանն ու Թեհրանը պայմանավորվածություն ունեն համատեղ արտադրական ձեռնարկություններ ու գործարաններ բացել ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում։ Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբակը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին և այդ համատեքստում Հայաստանի հետ համագործակցությանը։ […]
Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումին: Այս մասին հայտնում են Կրեմլից: Ֆորումին կմասնակցեն նաև ՄԱԳԱՏԷ–ի տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլաինգը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը և այլք, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված Գլոբալ ատոմային […]
Ռուսաստանում բանակային զորակոչը կիրականացվի ամբողջ տարվա ընթացքում

Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց օրենք, որը նախատեսում է զինվորական ծառայության զորակոչի իրականացում ամբողջ օրացուցային տարվա ընթացքում։ Նախաձեռնությանը աջակցել է 386 պատգամավոր։ Ըստ գործող օրենսդրության՝ զորակոչը տեղի է ունենում տարեկան երկու անգամ՝ ապրիլի 1-ից հուլիսի 15-ը և հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը։ Փաստաթղթում առաջարկվում է զորակոչ անցկացնել հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը։ Ըստ փոփոխությունների՝ այս ժամանակահատվածը կներառի ոչ […]
Ինձ էլ են uպառնալիքներ ուղարկում, նաև այս դեպքի հետ կապված. Մանե Թանդիլյան

Պատահական բաներ տեղի չեն ունենում, պետք է բացահայտեն, տեսագրության սարքեր կան երևում է հանցագործի վարքը, այն մեկ օրում տեղի չի ունեցել։ Փարաքարի համայնքապետի տան դիմաց լրագրողին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը: «Եթե մինչ այդ արած լինեին իրենց գործն, այս սպանությունը տեղի չէր ունենա։ Նրանց գործն է պատշաճ կերպով ու ժամանակին այդ վարկածները դիտարկեին […]
Էրդողանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են հատկապես Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումները, ինչպես նաև տարածաշրջանայաին և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Իսրայելի ագրեսիան թիրախավորում է ոչ միայն պաղեստինցիներին, այլ նաև տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղությունը։ […]
6 ամսվա մեջ, 6 տարվա գործ է արել

Մի կրակոցով բոլորիս սպանեցին

Կապիտոլիումի դիմաց հայտնվել է Թրամփի և Էփսթինի ձեռք ձեռքի տված արձանը

Կապիտոլիումի դիմաց հայտնվել է Թրամփի և սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էփսթինի ձեռք ձեռքի տված արձանը: «Մենք նշում ենք նախագահ Դոնալդ Թրամփի և նրա «ամենամոտ ընկեր» Ջեֆրի Էփսթինի միջև երկարատև կապը»,- գրված է հուշատախտակին:
Սևան քաղաքում կայանված ավտոտնակում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում կայանված ավտոտնակի մեջ տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված […]
Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող փաստաբանը նշել է, որ չի հավատում նրա մաhվան վարկածին

Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Չեռնիկովան RT-ին հայտնել է, որ չի հավատում Ավագյանի ինքնասպանությանը: Նա ընդգծել է, որ դրա օգտին է խոսում նրա բնավորությունը՝ նա մարտիկ է, որը չի սիրում պարտվել, ու հավատացյալ մարդ։ «Նա շատ լավ գիտի, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին խելացի մարդ է, հետևանքները հաշվի է առնում իրադարձությունից այն կողմ։ […]
Քննիչը մի շարք մանրամասներ է հայտնել Մերձավանում տեղի ունեցած հանցագործության մասին

Քննիչ Արտակ Հովհաննիսյանը Հանրային հեռուստատեսությանը մի շարք մանրամասներ է հայտնել Մերձավանում տեղի ունեցած հանցագործության մասին: «Հանցագործության վայրում հայտնաբերվել է տասնութ պարկուճ։ Հանցագործության վայրի զննությամբ պարզվել է տեսախցիկների առկայությունը, որոնցից ստացված կադրերը առգրավվել և բռնագրավվել են»,- ասել է քննիչը: Նա նշել է, որ վիրավորի վիճակը կայուն ծանր է և դեռ ի վիճակի չէ ցուցմունք տալու:
Մեր ամրագրված իրավունքներից հրաժարումը ոչ միայն չի բերում սպասված բարիդրացիության, այլ հակառակը՝ ոգևորում է մեր դեմ մշակել զավթnղական ծրագրեր ու առաջ քաշել գոյություն չունեցող իրավունքներ. ադրբեջանագետ

«Արևմտյան Ադրբեջանում՝ ներկայիս Հայաստանի տարածքում, տարիներ շարունակ անտեսված մզկիթների վերականգնումը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բարելավման ֆոնին ամենասպասված քայլերից մեկն է։ Այս քայլը կարելի է դիտարկել որպես կարևոր ազդանշան, որը կարող է դրականորեն ազդել Ադրբեջանի պատմական և մշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա»,-այդ մասին ասել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Ջեյհուն Մամեդովը […]
ՀՀ-ում ոչ ոք չի uպանվnւմ իր քաղաքական դիրքորոշման համար, ոչ ոք անպատիժ չի մնում և բռնnւթյան յուրաքանչյուր դեպք ստանում է թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական. Ալեն Սիմոնյան

Մի շարք քաղաքական սպանությունների, Մարտի 1-երի, Հոկտեմբերի 27-երի, ընտրություններ կեղծելու և քրեական ենթամշակույթի մեջ ապրոած նախկին իշխանությունների ներկայացուցիչները և իրենց էժան սպասարկողները փորձում են ու դեռ շատ փորձելու են Փարաքարի ցավալի դեպքը կապել գործող իշխանության հետ: Այս մասին գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Անել դա, որպեսզի իրենք իրենց միակ մարդասպանը, թալանչին, կեղծարարը չզգան, որպեսզի […]
Այսօր կորցրեցինք մեր ժողովրդի արժանի զավակին` արդարության ու հայրենասիրության մարտիկ Վալոդյա Գրիգորյանին․ Արշակ Կարապետյան

Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր կորցրեցինք մեր ժողովրդի արժանի զավակին` արդարության ու հայրենասիրության մարտիկ Վալոդյա Գրիգորյանին։ Նրա սպանությունը ոչ միայն հարված է ընտանիքին ու հարազատներին, այլև ամբողջ մեր ազգին։ Դատապարտում եմ այս ծանր հանցագործությունը։ Ով ձեռք է բարձրացնում հայրենիքի պաշտպանի, արդարի ու նվիրյալ մարդու վրա, նա հարվածում է պետությանը, ժողովրդին ու մեր […]
Այս պահին ենթադրյալ հանցագործ դեռ չկա. ՔԿ ներկայացուցիչը՝ Փարաքարի համայնքապետի uպшնության մասին

Այս պահին ենթադրյալ հանցագործ դեռ չկա, լրագրողներին ասաց Քննչական կոմիտեի ներկայացուցիչը` խոսելով Փարաքարի համայնքապետի սպանության մասին: «Տանը մարդ չի եղել, այս տանը որևէ մեկը չի բնակվում։ Լրացուցիչ զննություն էինք կատարում։ Դեռևս ոչ մի բան հայտնի չէ, միայն վարույթ է նախաձեռնվել»,- ասել է նա: Նշենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի […]
Ելք միշտ կա. Լևոն Տեր-Պետրոսյան

Հարկ համարեցի, խոսեցի, ինչ է եղել: Այս մասին լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասաց ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է ակտիվացել վերջին շրջանում քննադատություններով, ո՞րն էր պատճառը: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ՀԱԿ-ը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, 1-ին նախագահն ասաց, որ հարցը պետք է ուղղել Լևոն Զուրաբյանին և չհստակեցրեց՝ ինքը կլինի ցուցակում, թե՝ […]
Թրամփը չի կարող չնկատել Պուտինի պատրաստակամությունը կարգավորման գործընթացի նկատմամբ. Պեսկով

Թրամփը չի կարող չնկատել Պուտինի պատրաստակամությունը կարգավորման գործընթացի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև հարաբերությունները թույլ են տալիս նրանց քննարկել բավականին զգայուն հարցեր և միմյանց փոխանցել կարևոր ուղերձներ։ «Պուտինն ու Թրամփը շփվում են «Դու»-ով և ունեն ջերմ հարաբերություններ»,-ընդգծել է Պեսկովը։
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Մարզերում սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի և 29- ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին […]
Իրանի ԱԳ խոսնակը դատապարտել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակության տեղաշարժի նկատմամբ սահմանված սահմանափակումները

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաին դատապարտել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակության տեղաշարժի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված սահմանափակումները։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում: Նրա խոսքով՝ նման գործողությունների իրական նպատակը ՄԱԿ-ում Իրանի դիվանագիտական գործունեությանը «խոչընդոտելն» է։ «Միացյալ Նահանգների կողմից իրանցի դիվանագետների նկատմամբ համակարգված հետապնդումները խանգարել են իրանցի պատվիրակներին […]
Պետք է բացահայտեն այս uպшնnւթյունը, որ ապացուցեն, որ փնտրում են իրական հանցագործներ, այլ ոչ թե քաղաքական պատվերներ են կատարում. Մանե Թանդիլյան

Իշխանությունը զբաղված է ֆեյք, սարքած դատավարություններով և իրական հանցագործներին փողոցում թողնելով: Այս մասին Փարաքարի սպանված ղեկավարի տան մոտ լրագրողներին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ «Ապօրինի զենք է վխտում ժողովրդի մեջ, եթե այս սպանությունը չբացահայտվեց, իրենք երկար պատասխան են տալու այս արարքների համար։ Վալոդյան համեստության տիպար էր, համայնքի համար պայքարող մարդ։ Իրենք պետք է բացահայտեն […]
Դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է Վալոդյա Գրիգորյանին և իր հետ կանգնածներին,արձակել կրակոցներ

Սպանվածներից մեկը ոստիկան է, սպանության պահին եղել է համայնքապետի հետ. Նարեկ Սարգսյան

Կադրեր` Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի վայրից

Երևանում բախվել են «Subaru»-ն ու բեռնատար «Գազել»-ը. վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:50-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Աերացիա թաղամասից դեպի ձիարշավարան տանող հատվածում բախվել են «Subaru» մակնիշի ավտոմեքենան և բեռնատար «Գազել»-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ «Գազել»-ը կողաշրջվել է ու մասամբ փակել աջակողմյան երթևեկելի գոտին: Վթարի փաստով […]
Սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը. ՆԳՆ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։