Այս պահին ենթադրյալ հանցագործ դեռ չկա. ՔԿ ներկայացուցիչը՝ Փարաքարի համայնքապետի uպшնության մասին

Այս պահին ենթադրյալ հանցագործ դեռ չկա, լրագրողներին ասաց Քննչական կոմիտեի ներկայացուցիչը` խոսելով Փարաքարի համայնքապետի սպանության մասին:

«Տանը մարդ չի եղել, այս տանը որևէ մեկը չի բնակվում։ Լրացուցիչ զննություն էինք կատարում։ Դեռևս ոչ մի բան հայտնի չէ, միայն վարույթ է նախաձեռնվել»,- ասել է նա:

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել:

Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն