Էրդողանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են հատկապես Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումները, ինչպես նաև տարածաշրջանայաին և գլոբալ հարցեր։

Էրդողանը նշել է, որ Իսրայելի ագրեսիան թիրախավորում է ոչ միայն պաղեստինցիներին, այլ նաև տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղությունը։ Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ միջազգային հանրությունը պետք է մեծացնի Իսրայելի վրա ճնշումը՝ Գազա հումանիտար օգնության անխափան հասանելիության համար։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան ավելացրել է ջանքերը այդ հակամարտության դադարեցման համար ու կարևորել է անհապաղ հրադադարի և տևական խաղաղության հասնելու ջանքերի ակտիվացումը։

Հանդիպմանը ներկա են գտնվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Քուրումը, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն