Հանուն ապահով Վաղարշապատի. ՀՃԿ-ն մասնակցում է ընտրություններին

Վերականգնվել է պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում տնտեսվարողի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 436 մլն 883 հզր 246 ՀՀ դրամի վնասը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
Հայաստանը ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է. մենք վճռական ենք տրամադրված՝ խորացնել համագործակցությունը. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշանակալից է որակել իր զրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը տեղի է ունեցել Դանիայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ «Մենք շնորհավորել ենք Հայաստանին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ հարաբերություններում ԱՄՆ նախագահ Թրամփի աջակցությամբ ձեռք բերված նշանակալի առաջընթացի կապակցությամբ։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ։ Մենք վճռական ենք […]
Տարածաշրջանում խաղաղության հաստատումը, ինչպես նաև «Թրամփի ուղու» իրականացումը լրացուցիչ խթան կհանդիսանան Միջին միջանցքի նախաձեռնության հաջողության համար. Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար

«Թրամփի երթուղու» իրականացումը լրացուցիչ խթան կհաղորդի «Միջին միջանցքի» նախաձեռնության հաջողությանը։ Այս մասին APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման (TRIPP) հեռանկարը նախատեսում է Զանգեզուրում 43 կմ երկարությամբ ճանապարհի բացում, որը կմիացնի Ադրբեջանը Նախիջևանի հետ և կկառավարվի ԱՄՆ-ի կողմից։ Այդ ճանապարհը կդառնա Կենտրոնական Ասիայից […]
Ավարտվել է երկու անձին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Դ.Դ.-ն և Կ.Հ.-ն դիմակավորված մոտեցել են ավտոմեքենայից դուրս եկած Տ.Մ.-ին և ներկայացել իբրև Ոստիկանության աշխատակիցներ: Այնուհետև, վերջիններս քաղաքացիական ակոսափող ինքնալից կարաբինով բռնություն գործադրելու սպառնալիքով՝ Տ.Մ.-ի ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ և նստեցրել նույն ավտոմեքենան, ապա լրացուցիչ ստուգումներ կատարելու կեղծ պատրվակով մեքենայով […]
Ռոբերտ Սիմոնյանը դարձել է սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն

Ինդոնեզիայում անցկացվող սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության 58 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ռոբերտ Սիմոնյանը 5։2 հաշվով հաղթել է Տաջիկստանի ներկայացուցիչ Անուշերվոն Նազառդոզային և հռչակվեց սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Արցախի նկատմամբ կապվածության «կերտումը» Ադրբեջանում. գիտական հետազոտություն. «Գեղարդ» հիմնադրամ

Ադրբեջանի կողմից Նախիջևանում, Արցախում և այլ վայրերում հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և համակարգված ոչնչացումը վաղուց արդեն հաստատված է բազմաթիվ անառարկելի փաստերով։ Այս քաղաքականության մասին բազմիցս գրվել ու խոսվել է տարբեր հարթակներում: ԱՄՆ Օհայոյի պետական համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի հետազոտող Լորի Ժորժն Ադրբեջանի այս քաղաքականությունը դիտարկել է նոր լույսի ներքո՝ նշելով, որ դեռ ԽՍՀՄ գոյության վաղ շրջանից […]
Հանցավոր խումբը կատարել է 4.5 մլրդ դրամի փողերի լվացում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել և հետագայում իրացրել առանձնապես խոշոր չափերով […]
Հայտնաբերվել է 3,5 կիլոգրամից ավելի մարիխուանա

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նալբանդյան գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 1-ին զննություն կատարվեց 71-ամյա տղամարդու հողամասում: Հայտնաբերվեց հողի մեջ թաղած երկուլիտրանոց ապակե երկու տարա՝ ամբողջությամբ լցված ավելի քան 850 […]
Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ կա տուժած

Հոկտեմբերի 3-ին, ժամը 11։52-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել […]
Ռուսասատնում կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո ավելի քան 40 մարդ է մահացել

Լենինգրադի մարզում կեղծ ալկոհոլ օգտագործելուց մահացել է ավելի քան 40 մարդ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները: Վերջին տեղեկությունների համաձայն՝ թունավորման գործով արդեն ձերբակալվել է 14 մարդ։
Նիկիտա Սիմոնյանը ներառվել է ուկրաինական սև ցուցակում

Մոսկվայի «Սպարտակի» 98-ամյա նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը հայտնվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի բազայում, ինչի մասին վկայում են պորտալում տեղադրված տվյալները, փոխանցում է championat.com-ը: Նրան մեղադրում են «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության» մեջ։ «Միրոտվորեց»-ը ուկրաինական կայք է, որը ստեղծվել է 2014 թվականի օգոստոսին։ Կայքը պարունակում է մարդկանց անձնական տեղեկատվության բաց տվյալների բազա, […]
Դե լավ, հիմա շփոթվել է ԱՄՆ նախագահը, Ադրբեջանին էլ Կոմբոջա է անվանել, չէ՞. Արթուր Հովհաննիսյանը՝ Թրամփի՝ Հայաստանն Ալբանիա անվանելու մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը շփոթվել է իր հրապարակային խոսքում, Ադրբեջանին էլ ինչ-որ տեղ ոնց որ անվանել է Կոմբոջա, չէ՞։ Դե լավ, հիմա շփոթվել է: Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է Թրամփը պարբերաբար շփոթում ՀայաստանըnԱլբանիայի հետ, իսկ վարչապետի անունը չի հիշում: Հովհաննիսյանի խոսքը շարունակել է նույն կուսակցության […]
Երևանում եկամտահարկի վերադարձի ծրագիրը դադարեցվել է, մարզերում կգործի ժամանակավոր. Azatutyun

Երևանում 11 տարի գործող եկամտահարկի վերադարձի ծրագիրը կգնա մարզեր, հետո՝ 2029-ին, կդադարեցվի ամբողջ երկրում: Այն կպահպանվի միայն սահմանամերձ բնակավայրերում: Կառուցապատողները կոչ են անում չսառեցնել շինարարական դաշտը։ Այս ամսին գրում է«Ազատություն»-ը: 30-ամյա Արմինե Կարապետյանը երկար ժամանակ փորձել է բարձր վարձատրվող աշխատանք գտնել, որ Երևանում հիփոթեքով տուն գնի: Նա էլ էր ցանկանում եռամսյակը մեկ պետությունից ստանալ իր […]
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ռ.Մելիքյան փողոցի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Ենոքավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 7-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Նորաշեն բնակավայրի գազասպառողների, ինչպես նաև Նորաշենի […]
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով և Գերմանիայի ժողովրդին մաղթել խաղաղություն ու բարեկեցություն։ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կշարունակի ընդլայնվել Հայաստանի և Գերմանիայի միջև համակողմանի փոխգործակցությունը՝ ուղղված երկու ժողովուրդների բարեկամության և բարօրության ամրապնդմանը: «Հայաստանն ու Գերմանիան կապված են ոչ […]
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Mercedes»-ը․ կա 4 տուժած

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչներ 45-ամյա Էդմոն Շ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 50-ամյա Մարտին Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության […]
Կասեցվել է «Բևեռային ոճ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Բևեռային ոճ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Տերյան): Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։ Մասնավորապես՝ •պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և ախտահանել, •առաստաղները և վերին ամրությունները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, գոլորշու […]
Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ տարածքային ամբողջականության խախտման խնդիրներին ենք առնչվում. Նիկոլ Փաշինյան

Մենք հսկայական խնդիրներ ունենք ավազի արդյունաբերության ոլորտում, որովհետև սա այն ոլորտներից է, որ թափանցիկության լրջագույն խնդիր կա, և մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի բացման ժամանակ: «Երբ մենք վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում, շինարարության այս ծավալների պատճառով, շատ արագ ճնշում ենք զգում շինարարության […]
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ն ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը կաշխատի ՀՀ սահմանապահ ուժերի հետ. ԱՄՆ դեսպանատուն

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը կաշխատի ՀՀ սահմանապահ ուժերի հետ՝ իրականացնելու կարողությունների գնահատում և բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները՝ «Բացերի/հնարավորությունների վերլուծության գործընթացի» միջոցով։ Այս վերլուծական մեթոդաբանությունը, որը հաջողությամբ կիրառվել է այլ վայրերում, կօգնի ամրապնդել սահմանների անվտանգությունը՝ հստակեցնելով ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Հպարտ […]