Հայտնաբերվել է 3,5 կիլոգրամից ավելի մարիխուանա

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նալբանդյան գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 1-ին զննություն կատարվեց 71-ամյա տղամարդու հողամասում: Հայտնաբերվեց հողի մեջ թաղած երկուլիտրանոց ապակե երկու տարա՝ ամբողջությամբ լցված ավելի քան 850 և 770 գրամ կանեփանման զանգվածներով: Եվս երկու ապակե տարա հայտնաբերվեց պարսպի տակ թաղած դույլի մեջ` 3 և 1 լիտրանոց: Դրանք էլ լցված էին համապատասխանաբար` մոտ մեկ կիլոգրամ 400 գրամ և մոտ 560 գրամ կանեփանման չոր զանգվածներով։

Հայտնաբերված մարիխուանայի ընդհանուր քաշն ավելի քան երեքուկես կիլոգրամ էր:

71-ամյա տղամարդը ձերբակալվել, ներկայացվել է նախաքննական մարմին ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն