Երեք հնդիկ ուսանող թունավորման ախտանիշներով տեղափոխվել են հիվանդանոց

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հոկտեմբերի 27-ին ժամը 19:00-ին ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» են հոսպիտալացվել երեք անձ՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Պարզվել է, որ հոկտեմբերի 23-ին բուժառուները՝ երեք հնդիկ ուսանող, Երևանի Կոմիտաս 58 հասցեում գործող «Ֆրայ Դեյ» («Fry Day») […]
Մինչ ՀԷՑ-ը պետականացվում է, պետական ԲԷՑ-ում միլիարդների չարաշահումներ են՝ առանց մեղադրյալի. Civilnet

Մինչ կառավարությունը նպատակադրված գնում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) պետականացման ճանապարհով, էներգետիկ մեկ այլ ռազմավարական ընկերությունում՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» (ԲԷՑ), միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել, սակայն փոքր մասն է վերադարձվել: ԲԷՑ-ում մեկ տարում վեց քրեական վարույթ է նախաձեռնվել գողություններ կատարելու առիթով։ Գրում է Civilnet-ը: ԲԷՑ պատկանում է կառավարությանը և հանդիսանում է փոխանցող ցանց (220 կՎ […]
Արմավիրի մարզպետն աշխատանքային ժամերին պարբերաբար զբաղվում է Վաղարշապատում նախընտրական քարոզչությամբ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության. «Ականատես» դիտորդական առաքելություն

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը աշխատանքային ժամերին պարբերաբար զբաղվում է նախընտրական քարոզչությամբ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ Այս մասին հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը: Մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում շարունակում են հրապարակվել մարզպետի աշխատանքային հանդիպումների և այցերի մասին գրառումներ, ինչը վկայում է, որ նա շարունակում է պաշտոնապես իրականացնել իր աշխատանքային պարտականությունները։ Ավելին, ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակում (e-gov.am) և […]
Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման պայմանները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման իր պատրաստակամության մասին՝ ցանկացած տեղ՝ բացի Ռուսաստանից և Բելառուսից, հաղորդում են ԶԼՄ-ները։ Նա պարզաբանել է, որ պատրաստ է հանդիպել Հունգարիայում, եթե այդ իրադարձությունը խաղաղություն կբերի Ուկրաինային։ «Եթե եռակողմ հանդիպումը պատերազմի ավարտի մասին է, ապա մենք պատրաստ ենք՝ անկախ նրանից, թե […]
Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: «Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար»: Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ երեխայի ծնվելուց հետո Կոչուբաևի կնոջ առողջական […]
Գյումրի 2 Վաղարշապատում բացառվում է, ընդդիմությունն այդտեղ ընտրություններ պարտվելու օլիմպիական չեմպիոն է. Խուդաթյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, ընտրություններին գնում է բացարձակ մեծամասնության քվեն ստանալու, այն է՝ 50% պլյուս 1 ձայներ ապահովելու ուղղությամբ: Մեզ համար Գյումրի 2 Վաղարշապատում բացառվում է, եթե նկատի ունեն ընտրությունները փաստացի պարտվելով, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղ զբաղեցնելով, ձայները իրար գումարելով, Գյումրիում իշխանություն ստանալը և հետո այդ իշխանության գլխին այնպիսի փորձանք բերելը, ինչպիսին […]
Երեկ երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել. Գեղարքունիքի մարզպետը՝ Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի դեպքի մասին

Որևէ վարկած չեմ կարող մատնանշել՝ հաշվի առնելով, որ տարբեր տեսակի տարբեր խոսակցություններ կան: Այդ խոսակցություններն այնպիսինն են, որ երեխային տեսել են այստեղ, տեսել են քիչ ներքևում, հետո մի եղբորը տեսել են հետ տուն վերադառնալուց, բայց հակասական են այդ խոսակցությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի […]
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով, ապա կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում հոկտեմբերի 28-ի և 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 30-ի գիշերը՝ շրջանների զգալի […]
ՔՊ-ում դեմոկրատիան ընկալվում է միայն որպես ընտրությունների մեխանիկա. Սուրեն Սուրենյանց

ՔՊ-ի ինքնախոստովանությունը․ պետությունը ղեկավարել են «պահի տակ»: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի արտահայտությանը, ԵԿՄ Սասուն Միքայելյանն ասել է․ «Մարդ ա, պահի տակ ասել ա։ Էն ժամանակ իրոք ուրիշ ձև էր մտածում, բայց եկավ 44-օրյա պատերազմը, խաղերը՝ Արցախի հետ կապված՝ ի դեմս ՌԴ-ի, ու էս […]
3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները ժամը 12։30-ի դրությամբ շարունակվում են։ Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ շուրջ 150, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։ Որոնումներին մասնակցում են նաև […]
Արմավիրի մարզում 10 հազար վոլտ էլեկտրալարի կտրման պատճառով 3 եղբայրներին պատկանող ոչխարներից 36-ը հոսանքահարվել ու uատկել են

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Վարդանաշեն-Արազափ գյուղամիջյան ճանապարհին՝ Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում, ըստ նախնական տեղեկությունների, ոչխարաբուծությամբ զբաղվող 3 եղբայրները նշված վայրում հայտնաբերել են իրենց պատկանող, հոսանքահարված 12 ոչխարի: Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, ոչխարները սատկել են 10 հազար վոլտ էլեկտրալարի կտրվելու պատճառով, իսկ նշված վայրից դեպի Արազափ […]
Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից

Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից։ Փրկության պայքարը տևել է 8 տարի, այժմ նա գտնվում է FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC)։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: Արջն անցնում է կարանտինացման շրջան, որից հետո կտեղափոխվի մեծ ազատավանդակ։ Նա ստանում է լիարժեք մասնագիտական խնամք և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն։ Կենտրոնում նա անցնում է […]
Ավարտվել է ՊՆ նախկին պաշտոնյայի կողմից հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ավտոտեխնիկայի ծառայության նախկին պետը 2021-2022 թվականներին զորամասի ավտոհավաքակայանի տարածքից գաղտնի հափշտակել է ընդհանուր 575 հզր ՀՀ դրամ արժողության 16 անվադողեր, որոնք նախաքննության ընթացքում հայտնաբերվել […]
Եվրանեսթ ԽՎ-ն պետք է պահանջի Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայերին. Արթուր Խաչատրյան

Բոլորը ցանկանում են խաղաղություն, ոչ մեկը չի կարող ասել՝ ոչ խաղաղությանը, բայց տևական խաղաղության համար այդ խաղաղությունը պետք է լինի արդար՝ հիմնված արդարության և արդարադատության վրա: Այս մասին Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով,արդարադատությունը պահանջում է, որ բոլոր կողմերի […]
Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Տիգրան Բարսեղյանին երեք խաղով որակազրկելու մասին ՈՒԵՖԱ-ն տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Բարսեղյանը որակազրկվել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի դեմ արտագնա խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։ Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել խաղի 52-րդ րոպեին՝ վիճաբանության ժամանակ […]
Կարեն Խաչանովը Փարիզի մրցաշարում հաղթանակ է գրանցել

Հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկելՓարիզում ընթացող ATP Masters մրցաշարի երկրորդ փուլ։ Առաջին փուլում 29-ամյա Խաչանովը 6-1, 6-1 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իթան Քուինին, որը զբաղեցնում է աշխարհի 71-րդ հորիզոնականը։ Հաջորդ փուլում ռուսը կմրցի Դենիս Շապովալովի (Կանադա) և Ժոաո Ֆոնսեկայի (Բրազիլիա) միջև խաղի հաղթողի հետ։ Խաչանովը դադարեցրեց հինգ խաղից բաղկացած պարտությունների շարքը։ Նրա […]
Երևանում «Tesla»-ն բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին. կա տուժած

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և բախվել նշված փողոցի 85/7 հասցեում գործող «Team Telecom» ընկերության մասնաճյուղերից […]
Անձը 105 դրվագ գործողություններով կատարել է տարբեր չափի գումարների հափշտակություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է բազմադրվագ, մեծածավալ, նախապես ծրագրված և համատեղ մշակված հանցավոր մեխանիզմներով իրականացված խարդախությունների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Պ.-ն, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, ինչպես միայնակ, […]