Կարեն Խաչանովը Փարիզի մրցաշարում հաղթանակ է գրանցել

Հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկելՓարիզում ընթացող ATP Masters մրցաշարի երկրորդ փուլ։

Առաջին փուլում 29-ամյա Խաչանովը 6-1, 6-1 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իթան Քուինին, որը զբաղեցնում է աշխարհի 71-րդ հորիզոնականը։

Հաջորդ փուլում ռուսը կմրցի Դենիս Շապովալովի (Կանադա) և Ժոաո Ֆոնսեկայի (Բրազիլիա) միջև խաղի հաղթողի հետ։

Խաչանովը դադարեցրեց հինգ խաղից բաղկացած պարտությունների շարքը։ Նրա վերջին հաղթանակը գրանցվել է ԱՄՆ բաց առաջնությունում՝ օգոստոսի 26-ին ամերիկացի Նիշեշ Բասավարեդդիի նկատմամբ հաղթանակ տանելով։

Խաչանովն աշխարհում զբաղեցնում է 14-րդ տեղը։ Նա ունի ATP մրցաշարերի յոթ հաղթանակ։

 

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն