«Ոչ, մենք չենք խոսել այդ մասին»․ Մարթա Կոսը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը հնչեցնելու մասին

«Ես դա չգիտեմ: Այդ հարցը, հավանաբար, ևս կլինի քննարկման մաս»,- հարցին՝ ի՞նչ կարծիքի եք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց ծննդավայր վերադարձի մասին, Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Հանձնակատարն ասաց, որ աջակցում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, նաև մեծ օգնություն կա որոշ անդամ երկրների և միջազգային […]

2019 թ-ի առաջարկով Արցախը մնալու էր հայկական, ինչը մերժվել է․ մանրամասներ հրապարակված փաստաթղթից

ՀՀ կառավարությունն այսօր պաշտոնական կայքում հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր։ Հրապարակված փաթեթը պատկերացում է տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության էության և մանրամասների մասին։ Հրապարակված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019 թ-ի առաջարկը, որի առկայությունը Նիկոլ Փաշինյանը և այն ժամանակահատվածի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այդ […]

Անվտանգային արկածախնդրություն՝ առանց «պարաշյուտի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը» գրում է. Այն, որ Փաշինյանն ու նրա իշխանությունը թշնամական են տրամադրված ՀԱՊԿ-ի նկատմամբ, նորություն չէ: Դրա դրսևորումները փաշինյանական իշխանավարման անցած 7 տարում շատ են եղել: Հիմա էլ, ինչպես հայտնի է, ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունները Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պահում են «սառցախցիկում»: Առհասարակ, ՀԱՊԿ-ից «թռնելու» Փաշինյանի մղումները հիշեցնում են մեկին, ով 10000 մետր բարձրության վրա բացել է […]

Այս օրը ծնվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանը

Այսօր նշվում է հայ զորահրամանատար, մարտական փառահեղ ուղի անցած մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրը։ Նրա անվան հետ կապված են երկրորդ աշխարհամարտի շարունակական հաղթանակները։ Ի պատիվ զորավարի, այսօր «Русский дом в Армении» մշակութային կենտրոնը նախաձեռնել էր համեստ և բովանդակալից միջոցառում, որին մասնակցում էին <<Համահայկական ճակատ>> շարժման անդամները։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է Բաղրամյանի զինվորական ժառանգությունը, նրա ռազմավարական […]

CNN-ը կարևորել է ադրբեջանական մարտական անօդաչուների դերը՝ օրինակ բերելով ՀՀ զինված ուժերի դեմ դրանց օգտագործումը

CNN-ի հաղորդման համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը ռազմական գործողությունների առաջնագծում հայտնվել են համեմատաբար վերջերս, երբ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը նշանակալի շրջադարձային պահ դարձավ»։ «Այդ ժամանակ ադրբեջանական զորքերը գյուղատնտեսական երկթև ինքնաթիռները վերածեցին խայծային անօդաչու թռչող սարքերի։ Երբ հայկական հակաօդային պաշտպանությունը հայտնաբերեց և ոչնչացրեց այդ խայծերը՝ բացահայտելով իրենց գտնվելու վայրը, ադրբեջանական մարտական ​​անօդաչու թռչող սարքերը և հրետանին […]