CNN-ի հաղորդման համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը ռազմական գործողությունների առաջնագծում հայտնվել են համեմատաբար վերջերս, երբ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը նշանակալի շրջադարձային պահ դարձավ»։
«Այդ ժամանակ ադրբեջանական զորքերը գյուղատնտեսական երկթև ինքնաթիռները վերածեցին խայծային անօդաչու թռչող սարքերի։ Երբ հայկական հակաօդային պաշտպանությունը հայտնաբերեց և ոչնչացրեց այդ խայծերը՝ բացահայտելով իրենց գտնվելու վայրը, ադրբեջանական մարտական անօդաչու թռչող սարքերը և հրետանին ոչնչացրին հայկական հակաօդային համակարգերը։ Արդյունքում Բաքուն ունեցավ օդային վերահսկողություն»,- նշվում է հաղորդման մեջ։
Այս մասին անդրադարձ է կատարել նաև BBC news-ը վերնագրելով հոդվածն այսպես՝ <<Դրոնների պատերազմը Ղարաբաղում. ինչպես անօդաչուները փոխեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը>>:



































