ՀՀ կառավարությունն այսօր պաշտոնական կայքում հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր։ Հրապարակված փաթեթը պատկերացում է տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության էության և մանրամասների մասին։
Հրապարակված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019 թ-ի առաջարկը, որի առկայությունը Նիկոլ Փաշինյանը և այն ժամանակահատվածի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այդ օրերին մերժում էին:
Ըստ այդ փաստաթղթի՝ Արցախի ՊԲ-ն դուրս էր գալու հինգ շրջաններից, Բերձորն ու Քարվաճառը (Լաչին, Քելբաջարը) մնալու էին որպես կապող օղակ Հայաստանի հետ, որտեղ մոնիթորինգ էր իրականացնելու ԵԱՀԿ-ն: Լեռնային Ղարաբաղում գործելու էին տեղի ընտրված լեգիտիմ իշխանությունները, իսկ Ադրբեջանի հետ շփման գծում պետք է կանգնեին միջազգային խաղաղապահները: ԼՂ-ում տեղի էր ունենում հանրաքվե:
Այս առաջարկով Արցախը մնալու էր հայկական, ինչը, փաստորեն, մերժվել է, որին նախորդել են արդեն բոլորին հայտնի իրադարձությունները։



































