Այսօր Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրն է

Այսօր Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրն է։ Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանն, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, պատգամավորներ, ինչպես նաև Արցախի հասարակական գործիչներ այցելել են Եռաբլուր և ծաղիկներ խոնարհել զինվորական պանթեոնում:

Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատ

Այսօր «Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության անդամները բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց, իսկ հետո՝ գլխավոր դատախազության առջև։ Նրանց պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը և ապահովել օրենքի առաջ հավասարությունը։ Նրանք բարձրաձայնեցին այն, ինչն այսօր բացակայում է պետական կառավարման համակարգում․ — քաղաքացիական ազատությունների պահպանում, — օրինականության վերահաստատում, — պետական ինստիտուտների քաղաքական […]

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է վատթարագույն մակարդակներից մեկում. ՀՃՇ անդամ

Այսօր աշխարհը նշում է մարդու իրավունքների պաշտպանության օրը։ Քանի որ գրեթե բոլորն այսօր հիշատակում են այս օրվա հետ կապված պատմական իրադարձությունները, փորձեմ դիտարկել մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում տիրող իրականության տեսանկյունից, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՃՇ անդամ Ա.Ղուկասյանը: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը վերջին տարիներին հայտնվել է լուրջ ճգնաժամային փուլում։ Թե՛ իրավապաշտպան կառույցների դիտարկումները, թե՛ հասարակական […]