Կառավարությունը, դատախազությունը, ոստիկանությունն ու այս ողջ համակարգը ՀՀ քաղաքացին է պահում, որպեսզի անվտանգ ապրի իր երկրում

Այս իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, նայած, թե դուք ինչ եք հասկանում «քաղբանտարկյալ» բառի տակ»: Իսկ ես ձեզ հարցնում եմ, եթե մարդն իր քաղաքական հայտարարության համար կալանավորվում է, ապա նա քրեական հանցագո՞րծ է, թե ոչ: Խոսում ենք դատարանից, անկախ դատավորներից, դատախազությունից ու չենք բարձրաձայնում, որ այսօր այս համակարգերը զավթված են: 1994 թվականից զավթվել […]

Այսօր տեղի կունենա թեմատիկ երեկո, կցուցադրվի «Նրանք մոտեցնում էին հաղթանակը» վավերագրական ֆիլմը

Երեկո ՝ նվիրված Մոսկվայի ճակատամարտի 84-ամյակին Դեկտեմբերի 5-ին Ռուսաստանում նշվում է ռազմական փառքի օրը՝ ի հիշատակ Մոսկվայի ճակատամարտում սովետական զորքերի հակահարձակման մեկնարկի (1941թ.), որը շրջադարձային պահ դարձավ Հայրենական Մեծ պատերազմում և ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմում: Այսպիսով, ձախողվեց ֆաշիստական Գերմանիայի ծրագիրը՝ ԽՍՀՄ-ը «կայծակնային» գրավելու համար, և ցրվեց գերմանական բանակի անպարտելիության առասպելը: Պատմական այդ իրադարձության 84-րդ տարելիցի […]

Թուրքական բանակը պատրաստ է մտնել Գազա

Իսրայելական «TBN» հեռուստաալիքի լրագրողներ Յայիր Պինտոն և Մատի Շոշհանի հեղինակած հատուկ ծրագրում անդրադարձ է կատարվել Պաղեստինի Գազայի հատվածում հաստատված հրադադարի գործըթնացին և տարածաշրջանում ձևավորված ուժային հարաբերակցությանը: Այս մասին գրում է Ermenihaber․am-ը։ Դրանում ընդգծվում է, որ մինչ տպավորություն է ստեղծվում, թե ՀԱՄԱՍ-ը դժվարացնում է Պաղեստինի համար ընթացող բանակցությունները, Թուրքիան ճնշում է գործադրում և հակառակվում Իսրայելի կողմից որդեգրված […]

Վրթանես սրբազանը ՊՆ-ից ստացած բնակարանի պատճառո՞վ է միացել տիրադավերին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ ապստամբած, Նիկոլ Փաշինյանին միացած և դրանով «տիրադավ» անվանումը ստացած 10 բարձրաստիճան հոգևորականների թվում է նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Մամուլում բազմիցս գրվել էր, որ նրանցից յուրաքանչյուրի հետ ուժային կառույցների աշխատակիցները «մանրամասն» աշխատանքներ են տարել՝ հիշեցնելով աշխարհիկ և ոչ աշխարհիկ «մեղքերը»։ Ու եթե նրանցից մեծամասնության պարագայում անակնկալ չէր […]

Եղանակը հանրապետությունում՝ դեկտեմբերի 12-17-ը ընկած ժամանակահատվածում

Երևանում դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է թույլ անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-14-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր […]

Հողը, որին տրվել է սերունդների արյունն ու ճակատամարտը՝ չի ընդունում օտարին, եկեղեցի պղծողին, կին ու երեխա մորթողին, պատմություն ոչնչացնողին. 2022-ի այս օրը Արցախը շրջափակվեց.

Շրջափակման 9 ամիսներից հետո՝ առանց ուտելիքի, ծխախոտի և առաջին անհրաժեշտության դեղորայքի, Պաշտպանության Բանակի զորքը 2023-ին պայքարի կանգնեց ադրբեջանական` կուշտ, լիովին զինված և բոլոր միջոցներով ապահովված բանակի դեմ։ Ի վերջո, զորքը դավաճանվեց, Արցախը հանձնվեց: Շրջափակման և կորստի ամիսները և տարիներն անցան, բայց դրանց հիշողությունը չի անցնելու երբեք։ Չի մոռացվելու մայրերի լռությունը, նկուղներում լույսի բացակայության մեջ չմարող […]