Կառավարությունը, դատախազությունը, ոստիկանությունն ու այս ողջ համակարգը ՀՀ քաղաքացին է պահում, որպեսզի անվտանգ ապրի իր երկրում

Այս իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, նայած, թե դուք ինչ եք հասկանում «քաղբանտարկյալ» բառի տակ»:

Իսկ ես ձեզ հարցնում եմ, եթե մարդն իր քաղաքական հայտարարության համար կալանավորվում է, ապա նա քրեական հանցագո՞րծ է, թե ոչ: Խոսում ենք դատարանից, անկախ դատավորներից, դատախազությունից ու չենք բարձրաձայնում, որ այսօր այս համակարգերը զավթված են: 1994 թվականից զավթվել է Հայաստանի Հանրապետությունը, և մինչ օրս զավթված է: Վարչապետն ասում է՝ «Մենք ազատ, անկախ, դեմոկրատական պետություն ենք», հետո ասում է՝ «Կառավարությունը ես եմ, թող գտնվի մեկը, ով իմ որոշումների հետ չի համաձայնվի»: Վերջերս էլ ասաց, որ ով բողոքի ձայն բարձրացնի կամ բռնության կոչեր անի՝ կկալանավորվի:

Անձամբ ես բողոքի ձայն եմ բարձրացնում, անձամբ ես դիմում եմ իրեն, ասելով, որ Դուք՝ վարչապետի աթոռը զբաղեցրած անձ, իրավունք չունեք լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետ: Նաև դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին. եկեք միավորվենք և գեներացնենք հանրային պահանջ՝ Ն.Փաշինյանից հրաժարական պահանջելու նպատակով, որպեսզի գոնե 2026-ին մենք իմանանք, թե ուր և ինչի համար ենք գնում:

Այս մարդը պարզապես մեր՝ ՀՀ քաղաքացիներիս հաշվին, տաք սենյակ և շքախումբ է գտել՝ որպես իրեն մշտապես ուղեկցող ջոկատ, այս տղաներին առավոտից երեկո տանջելով իր վարչապետական պաշտոնն է պահում ու վայելում: Մե՛նք ենք նրան գումար տալիս, որ նա ծառայի Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին: Մենք գումար չե՛նք տալիս, որ իր ձեռքում գերի դառնանք: Սա է պահանջը: Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ այս կառավարության շենքը, գլխավոր դատախազության շենքը, ոստիկանական համակարգը, բանակը պահում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ոչ թե իրենք են մեզ պահում, այլ մենք ենք պահում այս ամբողջ համակարգը, որ անվտանգ ապրենք և արարենք մեր երկրում:

«Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հարցազրույցից հատված

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն