Հողը, որին տրվել է սերունդների արյունն ու ճակատամարտը՝ չի ընդունում օտարին, եկեղեցի պղծողին, կին ու երեխա մորթողին, պատմություն ոչնչացնողին. 2022-ի այս օրը Արցախը շրջափակվեց.

Շրջափակման 9 ամիսներից հետո՝ առանց ուտելիքի, ծխախոտի և առաջին անհրաժեշտության դեղորայքի, Պաշտպանության Բանակի զորքը 2023-ին պայքարի կանգնեց ադրբեջանական` կուշտ, լիովին զինված և բոլոր միջոցներով ապահովված բանակի դեմ։
Ի վերջո, զորքը դավաճանվեց, Արցախը հանձնվեց:

Շրջափակման և կորստի ամիսները և տարիներն անցան, բայց դրանց հիշողությունը չի անցնելու երբեք։ Չի մոռացվելու մայրերի լռությունը, նկուղներում լույսի բացակայության մեջ չմարող կամքը։ Չեն մոռացվելու այն օրերը, երբ աշխարհի քաղաքակիրթ պետությունները լուռ էին և միակ բանը, որ հումանիստ աշխարհը կարողանում էր անել՝ կոչ ուղղելն ու դիտորդի կարգավիճակում մնալն էր:

Բայց այդ փորձությունը ոչ թե կոտրեց Արցախին և արցախահայությանը, այլ կոփեց։
Այդ օրերից ծնվեց պարզ ճշմարտություն՝ Արցախը հայկական է ոչ թե միայն քարտեզի վրա, այլ հայ ժողովրդի վճռականության, պայքարի և պատմական իրականության մեջ։
Եվ որքան էլ փորձեցին կտրել ճանապարհները, ոչ մեկ չկարողացավ կտրել կապը հողի ու ժողովրդի միջև։

Այո՛, Արցախը հիմա բաժանված է Մայր Հայաստանից։ Բայց այդ բաժանումը ժամանակավոր է։ Որովհետև հողը, որին տրվել է սերունդների արյունն ու ճակատամարտը, չի ընդունում օտարին, եկեղեցի պղծողին, կին ու երեխա մորթողին, չի ընդունում մշակույթ ու պատմություն ոչնչացնողին:
Եվ ժողովուրդը, որը չի հրաժարվել իր արմատից, մի օր վերադառնում է, անխուսափելիորեն, անառարկելիորեն վերադառնում է իր՝ հայ ժողովրդի ծագման ու կազմավորման մասին դարերի վկայություններով ու փաստերով հաստատված տարածքային ամբողջություն՝ Հայրենիք:

Արցախը հայկական է, վերադարձ լինելու է:

ՀՃՇ անդամ, Ա.Ղուկասյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն