Շնորհավոր ծնունդդ, հավերժ հետախույզ Հենրիկ Քոչարյան. ՀՃՇ

Այսօր հերոսաբար հայրենիքի սահմանները պաշտպանելիս Տեղ գյուղի մատույցներում անմահացած հերոս Հենրիկ Քոչարյանի ծննդյան օրն է Հենրիկ Քոչարյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 2-ին` Վայք քաղաքում։ Մասնակցել է 2016-ի Ապրիլյան (Քառօրյա) և 2020-ի 44-օրյա պատերազմներին։ Քաջի մահով զոհվել է 2023-ի ապրիլի 11-ին` Տեղ գյուղի մատույցներում։ Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի պաշտպան, հավերժ հետախույզ Հենրիկ Քոչարյանի հիշատակին։ […]
ՀՀ նախագահը հրապարակայնորեն ներողություն պիտի խնդրի հայ ժողովրդից. ակցիա նախագահականի դիմաց

«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը կանցկացնեն հանրային հավաք նախագահական նստավայրի դիմաց` Բաղրամյան 26 հասցեում, փետրվարի 3-ին, ժամը 11:45-ին: Շարժման պահանջն է, որ ՀՀ նախագահը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։ Համահայկական ճակատը դա գնահատում է որպես քաղաքականապես անընդունելի, ազգային արժանապատվությունը […]