Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի՝ ի տարբերություն ԱՄՆ-ի պատրաստակամության. Լարիջանի

«Մենք վճռականորեն կպաշտպանենք մեզ և մեր 6000-ամյա քաղաքակրթությունը: Մենք պատրաստ ենք երկարատև պատերազմի»,- այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին. «Ինչպես վերջին 300 տարիների ընթացքում, հիմա էլ Իրանը պատերազմ նախաձեռնող չի եղել, և մեր քաջարի զինված ուժերը ոչ մի հարձակում չեն գործել, բացի ինքնապաշտպանությունից: Մենք, անկախ ծախսերից, վճռականորեն կպաշտպանենք մեզ […]
Մեր բարեկամ և հարևան Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է. ՀՀ-ում Իրանի դեսպան

Մեր ցանկությունն է, որ Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով, ՀՀ տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է: Գործողություների շարունակականությունը տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվի ոչ բարենպաստ պայմաններ: Մեր բարեկամ և հարևան Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է: Այսօրվա մամուլի ասուլիսին ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին
Հորդանանը հայտարարել է օդային տարածքի մասնակի փակման մասին

Հորդանանի քաղաքացիական ավիացիայի կարգավորման հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի օդային տարածքը փակ կլինի բոլոր մուտքային, ելքային և տարանցիկ չվերթերի համար ամեն օր՝ սկսած մարտի 2-ից, ժամը 18:00-ից (15:00 GMT) մինչև 9:00-ն (06:00 GMT) մինչև հետագա ծանուցում։ Այս մասին հաղորդում Հորդանանի Petra լրատվական գործակալությունը։ «Որոշումը կայացվել է տարածաշրջանային ներկայիս զարգացումների և միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկերի գնահատման […]
Չենք ընդունելու իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք. Արագածոտնի թեմ

Արագածոտնի թեմի եկեղեցական դասը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում ծառայող ներքոստորագրյալ եկեղեցականներս, հարկ ենք համարում հրապարակայնորեն արտահայտել մեր անհամաձայնությունն ու լուրջ մտահոգությունը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված այն միջանկյալ որոշումների վերաբերյալ, որոնցով մեզ փաստացի պարտադրվում է որպես հոգևոր հովիվներ ճանաչելու Մայր Աթոռ Սուրբ […]
Իրանը փակել է ցամաքային սահմանը Թուրքիայի հետ

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ Թուրքիան և Իրանը փոխադարձաբար փակել են ցամաքային սահմանները։ Սահմանը բաց կմնա բեռնատարների համար, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացին կարող է Իրանից մտնել Թուրքիա և Իրանի քաղաքացին Թուրքիայից մտնել Իրան։
Ամերիկյան բորսայում հսկայական անկում է, Եվրոպա մատակարարվող գազը դադարել է առաքվել. քաղաքագետ

Համաշխարհային նավթի գները սրընթաց աճում են: Աճում են և գազի գները: Սաուդյան Արաբիայի` աշխարհի խոշորագույն նավթայկն ընկերությունը` Սաուդի Արամքոն դադարեցնում է նավթի արդյունահանումը` կապված Իրանից եկող հրթիռների և դրոնների հարվածների հետ: Միջազգային տնտեսագետները պմդում են, որ սպառողական բենզինի և գազի գների վրա սա չպետք է աշխարհում որևէ տեղ ազդի մոտ ապագայում: Հավանաբար այդպես է: Մյուս […]
Լիբանանուամ այս պահի դրությամբ 31 զոհ կա. քաղաքագետ

Քուվեյթում առնվազն երեք ամերիկյան կործանիչ է կործանվել: Անձնակազմերը կատապուլտ են արել և փրկվել: Լիբանանում այս պահի դրությամբ 31 զոհ կա: Լիբանանի կառավարությունը հայտնվել է մեխի և մուրճի արանքում: Հիզբալլայի դեմ չի կարող որևէ իրական գործողություն իրականացնել և զսպել, մյուս կողմից Իսրայելի դեմ չի կարող և իրեն պետք չէ դուրս գալ: Զուգահեռաբար ավերվում է Լիբանանը: Ողջ […]