Ամերիկյան բորսայում հսկայական անկում է, Եվրոպա մատակարարվող գազը դադարել է առաքվել. քաղաքագետ

Համաշխարհային նավթի գները սրընթաց աճում են: Աճում են և գազի գները:

Սաուդյան Արաբիայի` աշխարհի խոշորագույն նավթայկն ընկերությունը` Սաուդի Արամքոն դադարեցնում է նավթի արդյունահանումը` կապված Իրանից եկող հրթիռների և դրոնների հարվածների հետ:

Միջազգային տնտեսագետները պմդում են, որ սպառողական բենզինի և գազի գների վրա սա չպետք է աշխարհում որևէ տեղ ազդի մոտ ապագայում:

Հավանաբար այդպես է:

Մյուս կողմից որևէ կասկած չկա, որ հայ ներկրողներն ու այսպես կոչված բիզնեսմենները, անպայմանորեն կօգտվեն առիթից և կտրուկ կբարձրացնեն սպառողական բենզինի և ավտոմեքենաների գազի գները, այդպիսով հարմար առիթ գտնելով սեփական հայրենակիցներին հերթական անգամ բարեհաջող թալանելու:

Ասիայի շուկաները փլուզման գործընթացի մեջ են մտել:

Ամերիկյան բորսայում նույնպես հսկայական անկում է: Համաշխարհային շուկաները անկման մեջ են:

Եվրոպա մատակարարվող գազը դադարել է առաքվել: Եվրոպայի գազի մեծամասնությունը գալիս է Քաթարից:

Իրանն այլևս փակել է Հորմուզի նեղուցը և Քաթարն անկարող է այլևս գազ մատակարարել Եվրոպա:

Կարելի է ենթադրել, որ սկսելու է բարձրանալ Ադրբեջանի դերը:

Դե իսկ Հայաստանում «Ուրախ ավտոբուս» են քշում և «հայկական բոցեր» անում: Շատ տիպիկ է: Շատ բնորոշ:

Այս մասին տելեգրամյան ալիքում գրում է քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանը

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն