Հորդանանը հայտարարել է օդային տարածքի մասնակի փակման մասին

Հորդանանի քաղաքացիական ավիացիայի կարգավորման հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի օդային տարածքը փակ կլինի բոլոր մուտքային, ելքային և տարանցիկ չվերթերի համար ամեն օր՝ սկսած մարտի 2-ից, ժամը 18:00-ից (15:00 GMT) մինչև 9:00-ն (06:00 GMT) մինչև հետագա ծանուցում։

Այս մասին հաղորդում Հորդանանի Petra լրատվական գործակալությունը։

«Որոշումը կայացվել է տարածաշրջանային ներկայիս զարգացումների և միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկերի գնահատման լույսի ներքո», – նշված է հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ։

Հանձնաժողովի գլխավոր հանձնակատար, կապիտան Դայֆալլահ ալ-Ֆարաջաթը նշել է, որ որոշման նպատակն է պաշտպանել քաղաքացիական ավիացիայի գործողությունները և ապահովել Հորդանանի օդային տարածքում անվտանգության և պաշտպանվածության ամենաբարձր մակարդակը՝ տարածաշրջանում առկա պայմաններում։

Հանձնաժողովը կոչ է արել ուղևորներին համապատասխան ավիաընկերությունների հետ համակարգել  թռիչքների ժամանակացույցի և ժամանակավոր սահմանափակումներից բխող ցանկացած փոփոխության վերաբերյալ տեղեկությունները։

Ավելի վաղ Qatar Airways ավիաընկերությունը հայտնել է, որ տարածաշրջանում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ թռիչքներ դեռևս չեն իրականացվի։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն