«Խփելու եմ նավթամուղին». Արշակ Կարապետյանի պատասխանը՝ ԱՄՆ դեսպանին

Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը պատասխանեց. «Խփելու եմ նավթամուղին»։ Հենց այս պատասխանն էլ արժեցավ նախարարի պաշտոնը Հ.Գ. Ահա այդ պատճառով գեներալ Կարապետյանի բոլոր առաջարկները` 44-օրյայից մինչև 2023-ի արցախյան վերջին պատերազմ` մերժվել է Նիկոլի և նրա դրածոների կողմից: Եվ այս մասին բոլոր ապացույցները կան: Ֆեյսբուքյան էջում գրել […]

Հայ ես դու, հայ եմ ես․ Ինտերի նոր գրառումը հայ երկրպագուների համար

Իտալական «Ինտերի» մամուլի ծառայությունը հաճելի անակնկալ է մատուցել իր հայ երկրպագուներին։ Միլանյան ակումբի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում հրապարակվել է տեսանյութ վերջին դերբիի դրվագներից մեկով, որի ֆոնին հնչում է երգիչ Արամ Ասատրյանի «Հայ եմ ես, հայ ես դու» հայտնի ստեղծագործությունը։ «Ներաձուրիները» հրապարակմանը կից հայերենով կատարել են հետևյալ գրառումը. «Դերբիի մթնոլորտը!Հետևեք մեզ՝ Հայաստանի մասին ավելի շատ բովանդակության համար»։

Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Պեսկով

Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ և կշարունակի շփումները։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք երկխոսության մեջ ենք իրանական կողմի հետ։ Մենք երկխոսության մեջ ենք Իրանի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Եվ մենք անպայման կշարունակենք այս երկխոսությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը, սակայն լրացուցիչ մանրամասներ […]

Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը, որը Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի փաստաբաններից է

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին: Վերջինս Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի փաստաբաններից է: Թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել, հայտնի չէ: Փաստաբանների պալատից ևս տեղյակ չեն, թե ինչու է ձերբակալվել իրենց պալատի անդամ փաստաբանը․ «Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը գտնվում է ՀՀ փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում: […]