Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը, որը Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի փաստաբաններից է

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին: Վերջինս Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի փաստաբաններից է: Թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել, հայտնի չէ:

Փաստաբանների պալատից ևս տեղյակ չեն, թե ինչու է ձերբակալվել իրենց պալատի անդամ փաստաբանը․ «Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը գտնվում է ՀՀ փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում:
Պալատն անմիջական կապի մեջ է Ռուբեն Հակոբյանի պաշտպանական խմբի հետ: Քննարկվում են փաստաբանի պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերը»:

Այս մասին հայտնում է Makaryan News-ը

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն