Հայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալ է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր։

Այս մասին հայտնում են Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայից։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող կարատեի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մինչև 84 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Գոռ Ներսիսյանը մրցեց Սլովակիան ներկայացնող Սիմոն Սեկերի հետ ու առավելության հասավ 5:2 հաշվով:

Գոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճեց Հայաստանի առաջին եվրոպական մեդալը։

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը