Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով կստեղծվի․ ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել

ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ազգային ժողովից:

Հարցը առաջիկայում կընդգրկվի Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում, հիմնական զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյաանը:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի հետ այս միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել է չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի մասին, ասելով՝ «շրթունքներդ մաքրի»:

Ավելի ուշ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, որ իր ասածի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, և որ ինքը պարզապես հղում է արել Բագրատ Սրբազանին:

Դրանից հետո լրագրողները էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով ստորագրահավաք էին սկսել:

ՀՃՇ-ն մասնակցել է Սոչիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել եմ

ՈՒՂԻՂ. Սամվել Շահրամանյանը Ազատության հրապարակում քննարկում է իրականացնում