Արևմտամետ գործակալին խորհուրդ կտամ` քաղաքականությունը թողնի, պիկապի արհեստանոց բացի

Պռոշյան համայնքի 25 համարի տրանսպորտի հարցը լուծվեց մասամբ․ Սերգո Մուրադյան

Էս իշխանության գնալու ժամանակն է, ուղղակի պետք է մեծ ալիք․ Վարդանյան

Ապրիլի 9-10-ը հայ-իրանական զորավարժություններ են անցկացվելու

Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը շատ կարևոր է և համահունչ է մեր հայեցակարգին․ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն

Հայաստանը որքան շատ ինտեգրված լինի տարածաշրջանային տնտեսական մեծ ծրագրերում, այնքան քիչ կլինի պատերազմի հավանականությունը, և այդ հանգամանքը ներդրողներին ավելի շատ վստահություն կներշնչի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը մամլո ասուլիսում։ Նա հավելեց, որ որքան խաղաղության գործընթացն ավելի առաջ գնա Հարավային Կովկասում, այնքան ավելի մեծ հնարավորություններ կստանան գործարարները, […]
Միշտ պատրաստ եմ օգնելու հայկական ֆուտբոլին. Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է՝ արդյոք պատրաստ է աշխատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ)։ – Հայաստանում գրում էին, որ դուք ՀՖՖ նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուն եք, որը ներկայումս զբաղեցնում է Արմեն Մելիքբեկյանը։ Այդպե՞ս է։ – Չեմ ցանկանում մեկնաբանել։ Կասեմ միայն հետևյալը. ես միշտ պատրաստ եմ օգնելու հայ ժողովրդին […]
Վիլեն Գաբրիելյանին ԱԺ-ում կփոխարինի Արտյոմ Մեհրաբյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը։ Հանձնաժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։ Մինչ […]
Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ իբր Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ Վանաձորում արցախցի ընտանիքի նկատմամբ կատարված ավազակության հետ. փաստաբանն առերեսումից տեսանյութ է հարապարակել

Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ իբր Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ Վանաձորում արցախցի ընտանիքի նկատմամբ կատարված ավազակության հետ և հենց այդ պատճառով է խոշտանգման ենթարկվել տեղի ոստիկանների կողմից, հրապարակում եմ Տիգրանի և ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի միջև տեղի ունեցած առերեսման տեսագրությունից մի դրվագ, որտեղ հենց վերջինս է հերքում Տիգրանի մասնակցությունն ավազակությանը՝ պարզաբանելով, որ […]
Նոր Նորքի 5-րդ զանգվածում 100-ից ավելի ծառ են կտրել՝ պատճառաբանելով, թե անտառ են հիմնելու. ակտիվիստ

Երևանի քաղաքապետարանը Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու լանջի 100-ից ավելի ծառ է հատել։ Այս մասին ահազանգել է քաղաքացիական ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը և տեսանյութ հրապարակել․ «Իսկ պատճառաբանել են դա նրանով, որ այստեղ պետք է անտառ հիմնեն։ Այո՛, այո՛, առողջ ու կանաչ 100-ից ավել ծառերը հատել են, որպեսզի անտառ հիմնեն»,-գրել է նա։
Կեղծիք Մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ. բլոգերը թիրախավորում է արցախցիներին

Մերձիշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում (ունի 20 հազարից ավելի հետևորդ) արցախցիներին թիրախավորող գրառում է արել՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո ՀՀ կառավարության աջակցության ծրագրերից օգտվել են «1000 ղարաբաղցի սպա, ովքեր 2008 թվականի մարտի 1-ին եկել և սպանել են խաղաղ երևանցիների»։ 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին հաջորդեցին Ազատության հրապարակում ընդդիմության […]
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարությունների հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակում է քննարկումները տարբեր շրջանակների հետ՝ հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում։ Հայտնում են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից: Ապրիլի 8-ին Խորհրդի որոշ անդամներ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրանում հանդիպում են ունեցել ԱՀ Ազգային ժողովում ներկայացված՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարությունների հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել մեկնարկած պայքարի շրջանակներում համագործակցության հնարավորությունների […]
Նիկոլն ուզում է, որ արցախցիները լքեն Հայաստանը, որ երբ ընդդիմադիր շարժումներ սկսվեն, նրանք չմիանան դրանց. Բազեյան

Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, Հայաստանն ու Արցախը միասին, միացած ունեին ավելի քան 42 000 քմ տարածք. Երբ Ադրբեջանը հարձակվեց բոլոր կողմերից Արցախի վրա, 44 օրում մենք ծանր պարտություն կրեցինք, որովհետև Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը էր հանդիսանում Նիկոլը, որ ոչինչ չի հասկանում ոչ բանակից, ոչ էլ պատերազմից։ Այս մասին հայտարարել է ԵԿՄ նախկին փոխնախագահ, Երևանի […]
Նարեկ Մկրտչյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում Եգիպտոսի քաղաքացիների աշխատանքի կազմակերպման գործընթացները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլին։ Նախարարությունից հայտնում են, որ զրույցի առանցքում հիմնականում եղել են աշխատանքային իրավունքի պաշտպանությանը, մասնավորապես՝ Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպման գործընթացներին և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով հայ-եգիպտական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը […]
«Ասում են՝ թրքասեր եք», «Ինչ է նշանակում թրքասեր, ես ՀՀ քաղաքացի եմ, սիրում եմ իմ երկիրը»

Ի՞նչ եք արել Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելու համար. հարց՝ Մելիքբեկյանին

Մարդիկ երազում են ՀՖՖ նախագահի պաշտոնին հայտնվել, մեր դեմ ծրագրված արշավ է ընթանում

Վրաստանից ծանր պարտություն կրեցինք, բոլորս մեղավոր ենք ձախողման համար, մեր ֆուտբոլում կոռուպցիա չկա

Մարդիկ երազում են ՀՖՖ նախագահի պաշտոնին հայտնվել, մեր դեմ ծրագրված արշավ է ընթանում

Հայաստանն ու Ադրբեջանը 2024թ. վերահաստատել են փոխադարձության սկզբունքով միջպետական հետախուզումների դադարեցման 2007թ.-ի հանձնառությունը. ՆԳՆ

Վերջերս հասարակության շրջանում՝ մասնավորապես սոցկայքերում, ինչպես նաև լրատվական կայքերում քննարկվում է, որ Հայաստանը հետ է կանչել Ադրբեջանի քաղաքացիների հետախուզումները։ Նշվածի կապակցությամբ «Արմենպրես»-ը մեկնաբանություն է խնդրել ՆԳ նախարարության Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս 2007 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կողմերը համաձայնել են փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների քաղաքացիների […]
Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով կստեղծվի․ ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել

ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ազգային ժողովից: Հարցը առաջիկայում կընդգրկվի Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում, հիմնական զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյաանը: Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի հետ այս միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: […]
Սյունիքում ՌԴ-ի ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Երևանի և Մոսկվայի երկարաժամկետ շահերին. Զախարովա

Համոզված ենք, որ ռազմավարական կարևոր տարածաշրջանում՝ Հայաստանի հարավում, ՌԴ-ի ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, ՌԴ-ի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հաշվի առնելով այն ավանդական խնդիրները, որոնք լուծում են Ռուսաստանի Դաշնության հյուպատոսական հաստատություններն արտերկրում, այս քայլը, կարծում ենք, կարող է զգալի խթան հանդիսանալ […]
Երևանում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին և մարիխուանա

ՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ: Չնայած կառուցվածքային փոփոխություններին` այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը: Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, […]
ՌԴ-ն հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակին, զսպվածության կոչ անում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակին, այդ թվում՝ ԶԼՄ-ներում հրապարակվող հաղորդագրություններին. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի՝ սահմանին կրակ բացելու մասին հաղորդագրությունները, որոնք ՀՀ ՊՆ-ն հերքում է: «Բաքվին և Երևանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրավիճակի հանդարտեցման ուղղությամբ, խուսափել իրավիճակի վատթարացմանը հանգեցնող […]
Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում պառակտում չկա. Իլհամ Ալիև

Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում պառակտում չկա: Ինչպես հաղորդում է AZERTAC լրատվական կայքը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում անցկացված «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով միջազգային ֆորումի ժամանակ։ Ալիևը մասնավորապես նշել է. «Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում տարակարծություններ չկան. հայկական քաղաքական վերնախավը այդ հարցում համախմբված է։ Դա ուղղակի բառապաշարի, վարքագծի և մարտավարության […]
Պետք է դրսին հասցնել՝ Նիկոլն ու իր ԱԳՆ-ն չեն արտահայտում ՀՀ-ի և հայ ժողովրդի կարծիքը. Աշոտյանը՝ ԱԳՆ հայտարարության մասին

Արտգործնախարարություն կոչվող հիմնարկը, ինչպես ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարության մեջ է ասվում` «դուքյանը», թելելով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող էրդողանաալիևյան քաղաքականությունը, հերթական անառակաբարո գործողությունն է կատարել: Այս մասին դատական նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախի վերաբերյալ ԱԳՆ վերջին հայտարարությանը: Ես տեսա մի շարք պատգամավորների, առանձին անհատների արձագանքներ, բայց ինստիտուցիոնալ միայն ՀՀԿ-ն է կարծես հայտարարություն տարածել: […]
Առանց այդ էլ, գույքահարկը պատիկներով թանկացել է, մինչև 200 մլն դրամանոց գույքերի գույքահարկի թանկացումը պետք է կասեցնել. Ավետիսյանը նախագիծ ներկայացրեց

Եկամտահարկի պրոգրեսիվ դրույքաչափի համահարթեցումը, որի հետևանքով շատից՝ շատ, քչից՝ քիչ սկզբունքն էապես խախտվեց և եկամտահարկի հարկման ռեժիմից սոցիալական կոմպոնենտը ուղղակի բացառվեց, չեղարկվեց, այս փոփոխությունով որևէ կերպ չի կարող լուծված համարվել։ Այս մասին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, ով նախագիծ է մշակել, որով առաջարկվում է մինչև 200 մլն դրամ արժողությամբ գույքի […]
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը` Եվրոպայի առաջնությունում. Ապրիլի 14, ժամը` 17:00-ին, 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան Ապրիլի 14, ժամը` 17:00-ին` 55 կգ Իզաբելլա Յայլյան Ապրիլի 14, ժամը` 20:00-ին` 61 կգ Գառնիկ Չոլակյան Ապրիլի 16, ժամը` 17:00-ին` 73 կգ Գոռ […]
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ներառված են Անթալիայի միջազգային դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում: Ֆորումը կանցկացվի ապրիլի 11-13-ը «Դիվանագիտության վերականգնումը մասնատված աշխարհում» կարգախոսով՝ Էրդողանի հովանու ներքո։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցի շուրջ 4,800 ներկայացուցիչ148 երկրից, այդ թվում՝ 18-ը՝ պետությունների ղեկավարների մակարդակով։ «Ապրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար […]
Իրականում կա մի զանգված, որը շատ ուզում է հավաքականի պարտությունները, որպեսզի քննադատության հերթական առիթը լինի. Մելիքբեկյան

ՀՖՖ դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, շատ դեպքերում մեղադրանքներն ու ասեկոսները կապ չունեն իրականության հետ: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Նա միաժամանակ նշեց, դա չի նշանակում՝ իրենց աշխատանքն իդեալական է, չկա քննադատություն. «Կա քննադատություն բավական չափով։ Կառուցողական քննադատություն էլ կա»։ Խոսելով Վրաստանի ազգային հավաքականից կրած վերջում երկու պարտությունների մասին՝ […]
Շատ մեծ դժգոհություն եմ ուզում հայտնել. ճանապարհների վերանորոգման ժամանակ նախազգուշացնող նշանները կարճ են ու բավարար չեն. Խաչատուր Սուքիասյան

Շատ կարևոր է՝ պիտի այնպիսի վիճակագրություն լինի, որ այս կամ այն տեղում երբ կարգավորել եք վթարավտանգ ճանապարհները, ինչքան են նվազել պատահարները, որ հասկանանք՝ եթե ՀՀ-ում բոլոր վթարավտանգ ճանապարհները վերափոխենք ինչ աստիճանից կնվազի վթարները և զոհերի ինչ աստիճանի նվազած թիվ կունենաք: «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նման […]
Ապրիլի 12-ին կայանալիք բանակցությունները հնարավորություն կտան ստուգել ԱՄՆ-ի լրջությունը. Իրանի ԱԳՆ

Օմանի մայրաքաղաք Մասկատում ապրիլի 12-ին կայանալիք բանակցությունները հնարավորություն կտան ստուգել և գնահատել ԱՄՆ-ի լրջությունը. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին: Նա ընդգծել է, որ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման դիմաց Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին հավաստիացումները, քննարկվելիք միակ թեման է լինելու։ «Մասկատի բանակցությունները դիվանագիտության համար նոր հնարավորություն են և Ամերիկայի […]
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել, ArmeniaSputnik-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: «Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշել է նա: Ըստ ԶԼՄ-նեիր՝ պատահարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։