Բանավոր նոտա է հղվել Ադրբեջանի դեսպանին. ՌԴ ԱԳՆ

Բաքվի անբարյացակամ գործողությունների կապակցությամբ բողոքի նոտա է ներկայացվելԱդրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալված ռուս լրագրողներին։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

«Ադրբեջանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին բանավոր նոտա է հանձնվել, որով պահանջվում է անհապաղ ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներ Կարտավիխին և Բելոուսովին», — ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը Բաքվում ձերբակալել են «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն