ԵԱՏՄ-ն ժամանակավորապես չեղարկել է վառելիքի մաքսատուրքերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։ Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ արտադրության ծավալների տեղային կրճատման և պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։

Որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից 10 օրացուցային օր անց։

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն