ՔՊ-ն փորձում է սեփական օրակարգը ներկայացնել որպես համաժողովրդական պատվեր՝ մոռանալով, որ 2021-ին մանդատը ստացել էր այլ ծրագրի համար. Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 2026-ին ժողովուրդը երկարացնելու է ՔՊ-ի մանդատը, քանի որ «խաղաղության օրակարգի հեղինակը ժողովուրդն է»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Սակայն սա ոչ թե ժողովրդի կամքի արձանագրում է, այլ իշխանության քաղաքական ցանկություն։ ՔՊ-ն փորձում է սեփական օրակարգը ներկայացնել որպես համաժողովրդական պատվեր՝ մոռանալով, որ 2021-ին մանդատը ստացել էր այլ ծրագրի համար՝ կոռուպցիայի դեմ […]

Խnւլիգանության և առողջությանը վնաս պատճառելnւ մեղադրանքով հետախուզվող երիտասարդները հայտնաբերվել են

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 26-ին բաժին են ներկայացել Տեղ գյուղի բնակիչներ՝ 19-ամյա և 22-ամյա ու Գորիսի բնակիչ՝ 23-ամյա երեք երիտասարդ, որոնք Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էին խուլիգանության և առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին […]

Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում պայթյnւն է տեղի ունեցել . կան տուժածներ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ 4 քաղաքացի հոսպիտալացվել է։

«Զանգեզուրի միջանցքը» կարևոր քայլ կլինի ամբողջ թյուրքական աշխարհը կապելու համար. թուրք նախարար

«Զանգեզուրի միջանցքը» կենսական դեր է խաղում Կովկասում կարգավորման գործընթացում: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է  Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն: «Մեր տարածաշրջանի համար մեկ այլ լավ լուր է Զանգեզուրի կապի միջոցով նոր հնարավորությունների բացումը։ Այս միջանցքը կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային տրանսպորտ և կարևոր քայլ կլինի ամբողջ թյուրքական աշխարհը […]

Շատ զգուշավոր եմ այս հարցի հետ կապված. հասույթից 2.5%-ը ֆանտաստիկ բարձր գումար է. Սուքիասյանը՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին

Շատ զգուշավոր եմ այս հարցի հետ կապված. հասույթից 2.5 տոկոսը ֆանտաստիկ բարձր գումար է. ԱԺ-ում, անդրադառնալով կառավարության կողմից առաջարկվող Հարկային օրենսգրքում փոփոխությանը, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Ըստ առաջարկության՝ Հարկային օրենսգրքի 123-րդ  հոդվածի կարգավորումները թույլ են տալիս գրադարաններին, թանգարաններին,  հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելին […]

Երևան-Սևան ճանապարհին «Mercedes Sprinter»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Թորոս Գ.-ն իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի վերանորոգվող կամրջի համար տեղադրված բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր ժամանած […]

Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե ինչ մասնագիտություն կընտրեր, եթե չլիներ ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե ինչ կարող էր դառնալ, եթե չլիներ ֆուտբոլիստ։ «Եթե չլինեի ֆուտբոլիստ, կարող էի իրավաբան դառնալ կամ տնտեսագիտության ոլորտում աշխատել, բայց ֆուտբոլը վաղ մտավ իմ կյանք, և անմիջապես դարձավ երազանք, որը ես վճռականորեն հետապնդեցի։ Հայրս ինձ առաջին անգամ գնդակը տվեց, երբ չորս […]

Խնդրում եմ հանձնարարել Բաքվում գտնվող Ձեր դեսպաններին, այցելել ադրբեջանական բանտերում պահվող հայերին. Մամիջանյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

«Ես հարցեր չունեմ Նիկոլ Փաշինյանին՝ թողնելով դա քննչական մարմիններին ապագայում, սակայն, օգտվելով այն փաստից, որ այս շաբաթ ԵԽԽՎ-ում Հայաստանն ուշադրության կենտրոնում է, ցանկանում եմ դիմել Ձեզ, պարոն նախագահ, գլխավոր քարտուղարին և անդամ երկրներից ներկայացուցիչներին: Խնդրում եմ հանձնարարել Բաքվում Ձեր դեսպաններին այցելել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ […]

Փախստականների վերադարձի թեման խաղաղության գործընթացի համար վտանգավոր է. Հայաստանն ու Ադրբեջանը պետք պետք է կենտրոնանան տնտեսական համագործակություն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա. Փաշինյան

Ես իրատեսական չեմ համարում փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, ավելին կարևոր եմ համարում, մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետև մարդիկ պետք է իրենց հեռանկարն ու պլանները կառուցեն: Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վտանգավոր համարեց ընդհանրապես բոլոր փախստականների վերադարձի թեման խաղաղության գործընթացի համար: «Որովհետև կլոնֆլիկտները՝ այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսվել է հումանիտար պարզ […]

Այսօր ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դա և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ձեռքբերումն է. Փաշինյան

2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրույթուններով ժողովուրդն իր սեփական նախընտրական ասելիքը ձևավորեց և այն պատվիրակեց կառավարող մեծամասնությանը: Այս մասին ԵԽԽՎ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Ժողովրդի նախընտրական ծրագրի առաջնային կետը խաղաղությունն էր: «Նա մեզ պատվիրակեց Հայաստանին բերել խաղաղություն: Ժողովրդի այդ պատգամը մենք արձնագարեցինք կառավարության 2021-2022 թթ գործունեության ծրագրում՝ որպես ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորություն: Ուրախ […]

Պաշտպանական կողմն ապացուցելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը, ապացուցելու է, որ հասարակությանը հրամցվող վարկածը, մեղմ ասած, անհիմն է. փաստաբան

Ստանձնել եմ Վոլոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը: «Պաշտպանական կողմն ապացուցելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը։ Պաշտպանական կողմն ապացուցելու է, որ հասարակությանը հրամցվող վարկածը մեղմ ասած անհիմն է։ Խորին և անկեղծ ցավակցություններ եմ հայտնում տուժողների ընտանիքների անդամներին։ Շուտափույթ առողջություն եմ մաղթում վնասվածքներ […]

Ձեր իշխանության վտանգից ելնելով է, որ բերել ենք Ցեղшuպшնnւթյան ուրացման մասին նախագիծ. Օհանյան

Մանիպուլյացիաների, իրարամերժ հայտարարությունների և գործողությունների հիմքում կանգնած են այսօրվա իշխանությունները: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Այսօրվա իշխանությունները բերել են այնպիսի մի վիճակի, որը որ կասկածի տակ է դնում մեր հայրենիքի, վերջին՝ 2018 թվականից սկսած, և ներկան և նաև ապագան: Օհանյանի խոսքով՝ չնայած իշխանությունները ներկայացնում են նախագծերը վառ ու դրական գույներով, […]

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Տավուշի և Շիրակի որոշ բնակավայրերում՝ հոկտեմբերի 2-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Սարիգյուղ, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն՝ Շիրակի մարզի Սարատակ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: Գազամատակարարման […]

ԵԱՏՄ-ն ժամանակավորապես չեղարկել է վառելիքի մաքսատուրքերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։ Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ արտադրության ծավալների տեղային կրճատման և պահանջարկի սեզոնային […]

Վարդենիսում hրկիզել են ՀԷՑ-ին պատկանող «ՈւԱԶ»-ը. կասկածյալը վարորդի նախկին փեսան է

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենի քաղաքում ավտոմեքենա է այրվում։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է ու արդեն իրավապահներին նշված փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բնակիչ 67-ամյա Ռոբերտ […]

Փի Դիդիին սպառնում է 11 տարվա ազատազրկում. ԶԼՄ

Դատախազները Նյու Յորքի դաշնային դատավորին կոչ են արել պրոդյուսեր Փի Դիդիին (իսկական անունը՝ Շոն Քոմբս) դատապարտել ավելի քան 11 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Associated Press-ը, փոխանցում է gazeta.ru-ն: Մեղադրող կողմը պնդում է 11 տարի 3 ամիս պատիժ սահմանել Կոմբսի կողմից մարմնավաճառություն և բռնություն կազմակերպելու համար: Դատախազությունը վկայակոչում է մեղադրողներից մեկին, ով խոստովանում է, որ […]

Ավտոմեքենայում լրացուցիչ ուժեղացուցիչ, բարձրախոս տեղադրելը և վարելիս այն օգտագործելը կարգելվի, օրինախախտները կտուգանվեն. նախագիծ

Առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչներ և բարձրախոսներ տեղադրելը դրանից հնչող բարձր երաժշտությունն արգելելու նպատակով: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 30-ի նիստին ասաց Սերգեյ Բագրատյանը՝ ներկայացնելով իր, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի համահեղինակած ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների […]

Կասեցվել է «Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Ազարիա» ՍՊ ընկերությանը (ք. Երևան, Ս․ Բաղդասարյան փ.) պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պելմեններ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «պելմեններ» (արտադրված 11.09.2025) արտադրատեսակի նմուշը «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով և «տավարի քաբաբ» (արտադրված 11.09.2025) […]

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղով չվերթերը

 «Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից մեկնարկել է Լառնակա -Գյումրի- Լառնակա երթուղով չվերթերը Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել […]

Մենք համաձայն ենք զարգացնել Հայաստան-Ուկրաինա համագործակցությունը և ընդլայնել երկկողմ օրակարգը. Միրզոյան-Սիբիհա հանդիպում՝ Վարշավայում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Այս մասին նշված է Արարատ Միրզոյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Խորաթափանց զրույց՝ իմ գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ։ Մենք համաձայն ենք զարգացնել Հայաստան-Ուկրաինա համագործակցությունը և ընդլայնել երկկողմ օրակարգը»,-նշել է Միրզոյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է նաև Հարավային […]

Վարժական հավաքները հաճախ վերածվում են ոչ թե վարժանքի, այլ մшրտական հերթապահության. Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց վարժական հավաքներից խուսափելու պատասխանատվությունը խստացնելու մասին օրենսդրական նախագիծը։ Քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը բարձրաձայնեց մի շարք խնդիրներ, որոնք, նրա խոսքով, ուղեկցում են 25-օրյա վարժական հավաքներին։ «Գրեթե յուրաքանչյուր քաղաքացի իր առօրյայում ականատես է լինում, որ հարևանները, բարեկամները կամ աշխատակիցները կանչվում են վարժական հավաքների։ Մարդիկ խուսափում են վարժական հավաքներից, քանի […]