Վարժական հավաքները հաճախ վերածվում են ոչ թե վարժանքի, այլ մшրտական հերթապահության. Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց վարժական հավաքներից խուսափելու պատասխանատվությունը խստացնելու մասին օրենսդրական նախագիծը։

Քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը բարձրաձայնեց մի շարք խնդիրներ, որոնք, նրա խոսքով, ուղեկցում են 25-օրյա վարժական հավաքներին։

«Գրեթե յուրաքանչյուր քաղաքացի իր առօրյայում ականատես է լինում, որ հարևանները, բարեկամները կամ աշխատակիցները կանչվում են վարժական հավաքների։ Մարդիկ խուսափում են վարժական հավաքներից, քանի որ չեն վստահում համակարգին, չեն զգում իրենց պաշտպանված, իսկ մասնակցելը նշանակում է 25 օրով կտրվել աշխատանքից ու ընտանիքից: Բացի այդ, վարժական հավաքները հաճախ վերածվում են ոչ թե վարժանքի, այլ մարտական հերթապահության», — նշեց պատգամավորը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն