Վարդենիսում hրկիզել են ՀԷՑ-ին պատկանող «ՈւԱԶ»-ը. կասկածյալը վարորդի նախկին փեսան է

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենի քաղաքում ավտոմեքենա է այրվում։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է ու արդեն իրավապահներին նշված փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բնակիչ 67-ամյա Ռոբերտ Թ.-ն հայտնել է, որ իր տան բակում կայանված, իր կողմից շահագործվող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա բենզին են լցրել և այրել՝ իրեն պատճառելով նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Հովհաննիսյանի և քննչական կոմիտեի փորձաքրեագետի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տուժած Ռոբերտ Թ.-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Վարդենիսի մասնաճյուղում, իսկ հրկիզված «ՈւԱԶ»-ը հաշվառված է նշված ընկերության համնեկմռում։ Կասկածյալն էլ նրա նախկին փեսան է։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն