Պենտագոնը հաստատել Է Իրաքում առաքելությունը դադարեցնելու իր մտադրությունը

Պենտագոնը երեքշաբթի օրը իր հայտարարության մեջ հաստատել է Իրաքում իր ռազմական առաքելությունը դադարեցնելու մտադրությունը, և այդ գործընթացը, ըստ ամերիկացի պաշտոնյայի, կհանգեցնի նրան, որ Բաղդադը կղեկավարի ԻՊ-ի (Իսլամական Պետություն) մնացորդների դեմ պայքարի ջանքերն իր իսկ երկրի տարածքում, հայտնում է Reuters-ը։

Ըստ ծրագրի, ԱՄՆ-ը և նրա կոալիցիոն դաշնակիցները դրա փոխարեն կկենտրոնանան Սիրիայում ԻՊ-ի մնացորդների դեմ պայքարի վրա և իրենց անձնակազմի մեծ մասը կտեղափոխեն Իրաքյան Քուրդիստան՝ այդ առաքելությունն իրականացնելու համար, ասել է պաշտոնյան, ով խոսել է անանունության պայմանով։

2025 թվականի սկզբին ԱՄՆ-ն Իրաքում ունեցել է մոտ 2500 զինծառայող և ավելի քան 900-ը հարևան Սիրիայում՝ 2014 թվականին ԻՊ-ի դեմ պայքարելու համար ստեղծված կոալիցիայի կազմում, երբ վերջինս անկարգություններ էր հրահրում երկու երկրների տարածքում։ Պաշտոնյայի խոսքով՝ անցումային շրջանի ավարտից հետո Իրաքում ամերիկյան զորքերի ընդհանուր թիվը կկազմի 2000-ից պակաս մարդ և նրանց մեծ մասը կլինի Էրբիլում։

«Վերջնական թիվը դեռևս որոշված չէ»,— հավելել է պաշտոնյան՝ առանց ժամկետներ նշելու։ Բաղդադում մնացող ամերիկյան զորքերն իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն երկկողմ անվտանգության ոլորտում սովորական համագործակցության հարցերի վրա, այլ ոչ թե ԻՊ-ի դեմ պայքարի։ «ԻՊ-ն այլևս մշտական սպառնալիք չի ներկայացնում Իրաքի կառավարության կամ ԱՄՆ-ի համար՝ Իրաքի տարածքից։ Սա կարևոր նվաճում է, որը թույլ է տալիս մեզ ավելի պատասխանատու լինել, որպեսզի Իրաքը գլխավորի անվտանգության ապահովման ջանքերը իր իսկ երկրում»,- ասել է ԱՄՆ ռազմական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը։

Անցյալ տարի ԱՄՆ-ն համաձայնության է հասել Իրաքի հետ՝ Անբար նահանգի արևմտյան մասում գտնվող Այն ալ-Ասադ ավիաբազան դուրս բերելու և այն Իրաքին հանձնելու վերաբերյալ: ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ փոխանցումը դեռևս «ընթացքի մեջ է» և հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ տրամադրել:

Թեև Թրամփի վարչակազմը նույնպես ուրվագծել է Սիրիայում զորքերի քանակը կրճատելու ծրագրերը, պաշտոնյան ասել է, որ դա պայմանական է և «մենք այս պահին մնում ենք ստատուս քվոյի մեջ»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն