Իսրայելը Գազայի բնակիչներին զգուշացրել է քաղաքը լքելու վերջին հնարավորության մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) գրավել է Գազա քաղաքը պաղեստինյան անկլավի հարավային մասից բաժանող միջանցքը և տեղադրել այն անցակետերը, որոնցով պետք է անցնեն այն բնակիչները, որոնք դեռ չեն լքել քաղաքը, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Իսրայելի պաշտպանության բանակը ավարտել է Գազայի ափ տանող Նեցարիմ միջանցքի գրավումը և Գազայի հատվածը բաժանել է հյուսիսային և հարավային մասերի:

Հետևաբար, Գազա քաղաքի շուրջ շրջափակումը կխստացվի, և քաղաքից հարավ դուրս եկող յուրաքանչյուր ոք ստիպված կլինի անցնել Իսրայելի պաշտպանության բանակի անցակետերով։ Սա վերջին հնարավորությունն է այն Գազայի բնակիչների համար, ովքեր ցանկանում են շարժվել դեպի հարավ և թողնել ՀԱՄԱՍ-ի զինյալներին մեկուսացված Գազա քաղաքում, քանի որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը շարունակվում է ամբողջ ուժով», — հայտարարել է Կացը սոցիալական ցանցերում։

Կացը նաև շեշտել է, որ Գազայում մնացածները կհամարվեն զինյալներ և ահաբեկչության կողմնակիցներ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն