Այո՛, Քիմ Քարդաշյան, մենք նախկինում եղել ենք Լուսնի վրա՝ 6 անգամ. ՆԱՍԱ-ի ներկայացուցչի արձագանքը՝ Քիմ Քարդաշյանին

ՆԱՍԱ-ի ժամանակավոր ադմինիստրատոր Շոն Դաֆին անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հայտարարությանը, որ ինքը չի հավատում Լուսնի վրա ամերիկացիների վայրէջքին։ Պատմական իրադարձության վերաբերյալ Քարդաշյանն իր կասկածներն է հայտնել «Քարդաշյաններ» հեռուստաշոուի ժամանակ դերասանուհի Սարա Փոլսոնին:

«Այո՛, Քիմ Քարդաշյան, մենք նախկինում եղել ենք Լուսնի վրա՝ 6 անգամ: Եվ ավելին, ՆԱՍԱ-ի «Արտեմիս» ծրագիրը վերադառնալու է Դոնալդ Թրամփի ղեկավարության օրոք: Մենք հաղթել ենք վերջին տիեզերական մրցավազքում և կհաղթենք նաև սա», — գրել է Դաֆին X-ում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն