Եվրամիությունը հետաձգել է Վրաստանի հետ մարդու իրավունքների հարցերով տարեկան հանդիպումը. ԱԳՆ

Եվրամիությունը հետաձգել է Վրաստանի հետ մարդու իրավունքների հարցերով տարեկան հանդիպումը, հայտնել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը:

Ինչպես նշել է Վրաստանի ԱԳՆ-ն, հանդիպումը նախատեսված էր նոյեմբերի 21-ին Բրյուսելում, սակայն այն չեղարկվել է նախատեսվածից մի քանի օր առաջ։

«Վրացական կողմը հանդիպումը դիտարկել է որպես ԵՄ-ի հետ շփվելու հնարավորություն, այդ թվում՝ այն թեմաների շուրջ, որոնց վերաբերյալ մեր հասարակությունը հաճախ քննադատություն է լսում Բրյուսելից։ Թվում է, թե Բրյուսելը պատրաստ չէ լսել վրացական կողմի ողջամիտ դիրքորոշումները», — ասվում է հայտարարության մեջ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն