Ալիևը պետական մեծ միջոցներ է ծախսում` ադրբեջանցիների գիտակցության մեջ մտցնելու, որ ՀՀ տարածքը իրենց հայրենիքն է

Ալիևը պետական մեծ միջոցներ է ծախսում, որպեսզի ադրբեջանցիների հանրային գիտակցության մեջ կարողանա մտցնել այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետության տարածքը իրենց հայրենիքն է։ Տպագրվում են գրքեր, բուկլետներ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, գիտաժողովեր, նկարահանվում են ֆիլմեր, ռեպորտաժներ և այլն։ Դա այն գինն է, որը վճարում է Ալիևը Հայաստանի տարածքի նկատմամբ էմոցիանալ կապ ստեղծելու և տարածքը որպես «հայրենիք» և «արժեք» սահմանելու համար։

Այդ գինը վճարվում է ոչ միայն Հայաստանի հետ հակամարտությունը պահպանելու համար, այլև այսօրվա դպրոցականի՝ վաղվա «հանուն հայրենիքի ազատագրության և արժեքների նահատակությունը» հնարավոր դարձնելու համար։ Սա չնկատելը կամ նկատելուց հետո բանատեղ չդնելն էլ լինելու է դիմացինի վճարելիք գինը ապագայի x կետում։

https://t.me/caspian_frontiers

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն