Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամսում Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը

Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամսում Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։

«Իրազեկ աղբյուրների խոսքերով՝ Թուրքիան դիտարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը առաջիկա վեց ամիսների ընթացքում, ինչը վերջ կդնի Եվրոպայում սառը պատերազմի ժամանակների վերջին փակ սահմանի գոյությանը եւ ճանապարհ կբացի Կովկասում առեւտրի համար», – հաղորդում է գործակալությունը:

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993թ.՝ Արցախյան հակամարտության ֆոնին:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն