Հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին գնդապետի կոչում է շնորհվել

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական բանակի գնդապետի կոչում է շնորհվել։ Այս մասին հաղորդում են մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ՝ սեփական աղբյուրները վկայակոչելով։

Նշենք, որ երեկ սոցիալական ցանցերում և որոշ երկրորդական ԶԼՄ-ներով բացառապես ադրբեջաներեն լեզվով տեղեկություն է տարածվել այն մասին, որ ադրբեջանական ԶԼՄ-ներին հրահանգված է չհրապարակել Ռ.Սաֆարովի կոչումի բարձրացումը:

Սոցիալական ցանցերի հաղորդագրությունների համաձայն՝ Սաֆարովին շնորհվել է գնդապետի կոչում։ Հիշեցնենք, որ փոխգնդապետի կոչումը (այսինքն՝ լեյտենանտ-գնդապետի) նրան շնորհվել էր 2017 թվականին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն