Վրաստանի պետական համալսարաններում կրթությունն այսուհետ անվճար կլինի․ Կոբախիձե

Վրաստանում 2026 ուսումնական տարվանից պետական ​​համալսարաններ ընդունվածներն ուսման վարձ չեն վճարելու, պետությունն ամբողջությամբ կստանձնի ֆինանսավորումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ճեպազրույցի ժամանակ։

«Մեր կառավարության օրոք նախադպրոցական կրթությունը դարձել է անվճար, ինչպես նաև ընդհանուր կրթությունը, ինչպես գիտեք, լիովին անվճար է, և դրան գումարվում է կրթության երրորդ մակարդակը՝ բարձրագույն կրթությունը, որը նույնպես անվճար է դառնում։ Հաջորդ տարվանից և հաջորդող տարիներին կրթությունն անվճար կլինի պետական ​​համալսարաններ ընդունված բոլոր ուսանողների համար։ Մեր առաջնահերթություններից է երիտասարդներին աջակցելն ու նրանց ֆինանսական վիճակի բարելավելը»,- ասել է Կոբախիձեն։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն