Բաքուն դժգոհ է Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթից

Ադրբեջանի ղեկավարությունը «անընդունելի» է համարում «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված ղարաբաղցի հայեր» արտահայտությունը (ինչպես նշված է փաստաթղթում)։ Բաքուն նաև դժգոհ է այս հարցի՝ որպես Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթություններից մեկի սահմանումից։

Նրանք նաև դժգոհ են Միջազգային դատարանի բոլոր որոշումների, մասնավորապես՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած դատական հայցերի լիարժեք կատարմանը սատարող կետից։ Այս ամենը կարող է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների հեռանկարների վրա, հայտարարել են նախարարությունից։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն