Թեհրան–Երևան չվերթը կրկին չեղարկվել է

Վերջին 8 օրում Թեհրան–Երևան 6-րդ չվերթն է չեղարկվել։ Այս մասին է վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

Այսօր չի կայանա «Caspian Airlines» ավիաընկերության չվերթը։ Ինքնաթիռը պետք է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամաներ 18:40-ին (Երևանի ժամանակով), սակայն թռիչքը չեղարկվել է։

Սա վերջին 8 օրվա ընթացքում ավիաընկերության երրորդ չեղարկված չվերթն է (մյուս երկուսը չեղարկվել են հունվարի 14-ին և հունվարի 19-ին): Այս ժամանակահատվածում չվերթեր են չեղարկել նաև «Fly Kish» (հունվարի 20-ին) և «Armenian Airlines» (հունվարի 21-ին) ավիաընկերությունները։ Բացի այդ, չեղարկվել էր նաև «Qeshm air»-ի չվերթը (հունվարի 19-ին)։

Պաշտոնապես պատճառը չի նշվում։ Ենթադրվում է, որ չեղարկումները կապված են Իրանում ինտերնետի խափանումների հետ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն