Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները՝ արտաշիրիմում պահանջող ծնողների հետ միասին ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին։
Պահանջը մնում է անփոփոխ՝ ապահովել Արցախում զոհված հայ զինվորների շիրիմների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն։
«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը հայտարարեց, որ հարցը ունի հստակ հումանիտար և պետական բնույթ։ Նրա խոսքով՝ իշխանությունների շարունակական անգործության դեպքում կդիմեն միջազգային ատյաններին՝ իրավական գործընթացներ սկսելու նպատակով։ Իսկ ծնողները հայտարարեցին, որ եթե իրենց խնդիրը կրկին թողնեն չլուծված, ապա նստացույց կսկսեն:
Զոհված զինծառայողների ծնողների դիմում-նամակները հանձնվեցին Կառավարություն և ԱԳՆ:


































