Բավակա´ն է Հաղթանակը սգի հետ խառնեք, հայ զինվորականին խեղճ ներկայացնեք, բանակի օրը դարձնեք հոգեբանական կապիտուլյացիա. ՀՃՇ անդամ

Հունվարի 27-ը Հայաստանում սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:
Նույն օրը աշխարհում նշվում է նաև Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը։

Անմիջապես ասեմ, որ հրեա ժողովրդի հետ որևէ խնդիր չունեմ, հակառակը` լիակատար հարգանք և համերաշխություն։ Խոսքը այստեղ այլ բանի մասին է.

ՀԱՐՑ` այս օրը սգո օր որոշողներին.

Ինչո՞ւ հենց այդ օրը և ինչո՞ւ սգո օր։
Ինչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին։
Որովհետև հունվարի 28-ը տարիներ շարունակ նշվել է հաղթական զինվորական շքերթներով, ուժի ցուցադրությամբ, պետական արժանապատվությամբ։

Ի՞նչ եք անում դուք, տիկնայք և պարոնայք:
Սուգը կապում եք բանակի օրվա հետ, ինչու՞ եք հավերժացնում սուգը: Դուք Աստվածաշունչ եք ցիտում, բայց չգիտեք, որ այնտեղ կա Խոսք Ժողովող 3:4-ում` «Ամեն բանի ժամանակ կա` լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ, սգալու ժամանակ և պարելու ժամանակ»…

Բանակը ձեզ համար այլևս հաղթանակի սիմվոլ չէ՞,
հաղթանակից ամաչու՞մ եք:
Եթե չգիտեք, ասեմ` զոհվածների հիշատակը պատվում են կանգնած, ոչ թե «կռացած»:
Հիշե´ք, ՀՀ Ազգային հերոս գնդապետ Վահագն Ասատրյանին ինչպես ճանապարհեցինք անմահություն. ծափերով, փառքով:

Բավակա´ն է Հաղթանակը սգի հետ խառնեք, հայ զինվորականին խեղճ ներկայացնեք, բանակի օրը դարձնեք հոգեբանական կապիտուլյացիա:

ՀՃՇ անդամ, ԶՈւ պահեստազորի զինծառայող, Աննա Ղուկասյանի գրառումը

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն